Ներքին 2 տարի առաջ - 16:43 07-11-2023

Ինչ պետք է իմանալ անկանխիկ գործարքների մասին. ՊԵԿ

ՀՀ տարածքում 2023 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300 000 դրամը գերազանցող բոլոր գործարքներն իրականացվում են անկանխիկ։ Օրենքը խախտելու դեպքում առաջանում է տուգանք՝ 100 000 դրամի չափով, եթե դա առաջին խախտումն է։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումով գործարք իրականացնելիս՝ կառաջադրվի տուգանք՝ 200 000 դրամի չափով:

Ո՞ր դեպքում են հարկ վճարողները գործարքներն իրականացնում անկանխիկ. Հարկ վճարողները՝ անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները ֆիզիկական անձանց հետ 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ։ Բացառություն է, երբ գործարքն իրականացվում է օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հետ և մանրածախ առևտրում՝ Tax free-ով։ Ո՞ր դեպքում հարկ վճարողները պետք է վճարումները պարտադիր իրականացնեն անկանխիկ. Անկախ գումարի չափից՝ նոտարական, փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, ՏՏ և այլ խորհրդատվական ծառայությունների մատուցման դեպքում՝ վճարումները պարտադիր իրականացվում են անկանխիկ։

Օրենքը խախտելու դեպքում առաջանում է տուգանք՝ կանխիկ վճարման թույլատրված չափը գերազանցող գումարների հանրագումարի 5%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 500 000 դրամը և ոչ ավելի, քան 2 մլն դրամը։ Արձանագրմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ խախտման գումարների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 մլն դրամը և ոչ ավելի, քան 4 մլն դրամը։ Անկանխիկ վճարումներ՝ բժշկական և կրթության ոլորտներում. Երևանում և մարզերի վարչական կենտրոններում բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական և ուսումնական (այդ թվում՝ բարձրագույն) հաստատություններում մատուցված բոլոր ծառայությունների դիմաց վճարումներն ընդունվում են անկանխիկ, իսկ այլ բնակավայրերում կընդունվեն 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նույն ժամանակագրությամբ են անկանխիկ իրականացվում կրթաթոշակների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման, պետական գնումների հետ կապված վճարումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում