Ներքին 3 տարի առաջ - 16:24 18-10-2022

Արուսյակ Ալեքսանյանը համարել է, որ քանի որ քաղաքական պատվերները ճշգրիտ կատարում է՝ իրավունք ունի ինչ-ինչ գործարքների գնալու․ Իշխանյան

Հայաստանում 2018 թ-ից սկսված գնում է անձնական օգտագործման դատարաններ ստեղծելու գործընթաց։ Վարչապետ կոչեցյալը ստեղծում է անձնական օգտագործման դատարաններ, ինչպիսիք են իր պատգամավորները, իր կառավարությունը։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով 1 շաբաթվա ընթացքում 2 դատավորի նկատմամբ քերական վարույթ հարուցելու միջնորդություններին։

«Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարին ԲԴԽ նախագահ նշանակելուն, այստեղ պետք է հաշվի առնել մի հանգամանք․ այս նախարարն ամենաբացահայտ կերպով հասարակության առջև հավատարմության երդում տվեց իր ստրկատեր վարչապետին, ասելով, որ նայում է նրա նկարին՝ ազնվանում է։

Այսինքն, նա բացահատեց, որ պատրաստ է ցանկացած ծառայություն մատուցել իր ստրկատիրոջը։ Ավելին, նա մինչ այս մորուք չէր պահում, հիմա մորուք է պահում իր ստկատիրոջը նմանվելու համար։ Անդրեասյանը նաև իր հավատարմությունը ցույց տվեց դեռ նախարարի պաշտոնում, երբ բազմաթիվ դատավորների դեմ վարույթներ հարուցեց։ Պարզ չէ՞ր, որ նա դա ինքնուրույն չէր անում, այլ ցուցումով»։

Անդրադառնալով բազմաթիվ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ պահած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին՝ Իշխանյանն ընդգծեց, որ այդ որոշմը կայացնողը Անդրեասյանը չէր։

«Նրա ստրկատիրոջ ցուցումն է դատավորների հանդեպ նման որոշումներ կիրառելը։ Ես ենթադրում եմ, որ Արուսյակ Ալեքսանյանը, որը հլու-հնազադ ծառայում էր ռեժիմին, իմ կարծիքով, համարել է, որ քանի որ ինքը քաղաքական պատվերները ճշգրիտ կատարում է, ապա իրավունք ունի գնալու այլ ինչ-ինչ գործարքների, հավանաբար կոռուպցիոն։ Իսկ հիմնական ստրկատերը, չի կարող հանդուրժել, որ իր վերահսկողությունից դուրս կա կոռուպցիա, դրա համար էլ պատժում է նրանց։ Այսինքն, այստեղ կար չվերահսկվող կոռուպցիա, որն անհանդուրժելի էր»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը