Ուղիղ եթեր
1992-ին երեխաներիս տարիքին էի, երբ հանձնեցին իմ չնաշխարհիկ գյուղը. արցախցի զինծառայողի ընտանիքն օգնության կարիք ունի
copy image url

1992-ին երեխաներիս տարիքին էի, երբ հանձնեցին իմ չնաշխարհիկ գյուղը. արցախցի զինծառայողի ընտանիքն օգնության կարիք ունի

Ներքին 1 տարի առաջ - 14:40 06-11-2023
«Պետությունից ինչ աջակցություն ստացել եմ, ծախսում եմ վարձով բնակարանս կարգի բերելու վրա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Խաչատուր Բաղդասարյանը։ Բաղդասարյանների ընտանիքը բռնագաղթի «դառը պտուղները» ճաշակել է դեռևս 1992 թվականին։



«1992-ին երեխաներիս տարիքին էի, երբ հանձնեցին իմ չնաշխարհիկ գյուղը՝ Չայլուն։ Մեր գյուղը Մարտակերտի շրջանի ամենամեծ ու ամենահարուստ գյուղն էր։ Չայլուեցիների մեծ մասը չհարմարվելով իրավիճակին, բռնագաղթեցին Ռուսաստան և արտերկիր։ Մնացածներիս պետությունը տեղավորեց ադրբեջանցիներից ազատագրած Ումուդլու գյուղում, որը վերանվանեցինք Ականաբերդ։

Հայրս Շարժման առաջամարտիկ էր, ով զոհվեց 1994 թվականին՝մորս ուսերին թողնելով մի մեծ ծանրություն։ Մեծացանք, ինչպես ղարաբաղցիք են ասում՝ «քարեն կուճուրը չի մըծանում», ընտանիք կազմեցինք, տեղափոխվեցի իմ երիտասարդ ընտանիքով Նոր Այգեստան գյուղը, որը նույնպես կառուցվել էր չայլուեցիների համար։ Ընտրեցի հորս ճանապարհը, դարձա զինվորական։ Հայրենիքին ծառայել եմ 19 տարի, միաժամանակ ունեցել՝ 5 երեխա, որոնց այսօր չեմ կարողանում ապահովել արժանապատիվ կյանքով»,- ասում է Խաչատուրը։

2020 թվականին չայլուեցիներին ևս մեկ փորձություն էր սպասվում։ Երբ պատերազմն ավարտվեց, ամիսներ հետո՝ դավադրաբար հանձնվեց Նոր Այգեստանը։ Եվս մեկ սերունդ ստիպված լքեց իր տունը։ Խաչատուրի բազմանդամ ընտանիքը կրկին տեղափոխվեց Ականաբերդ։




«Երբ պատերազմը սկսեց, ես պոստերում էի։ Ինչպես հասա ընտանիքիս՝ օրեր անց, չեմ ուզում պատմել․ կարևորը հասա՝ ի տարբերություն շատ ու շատ իմ ընկերների․․․ Դիզվառելիք չունենալու պատճառով՝ նույնիսկ չկարողացա մեքենաս հանել։ Եղբորս մեքենայով մի կերպ մեր 12 հոգանոց ընտանիքը երկու պայուսակով տեղափոխվեց Ստեփանակերտի օդանավակայան․․․ Զրոյից նորից տոն ու տեղ դրեցինք, կարծես թե հունի մեջ էինք ընկել, նորից բռնեցինք գաղթի ճանապարհը»,- պատմում է Խաչատուրը ու հոգոց հանում։

«Հիմա իմ ու եղբորս բազմանդամ ընտանիքը՝ մորս հետ միասին, ապրում ենք Հրազդանում։ Մեր վարձակալած երկու սենյականոց բնակարանը զուրկ է կոմունալ բոլոր հարմարություններից, չկա գազ, ջուր, կոյուղի։ Ստիպված ինչ օգնություն ստացել ենք պետությունից, դրել ենք տունը նորոգելու վրա։ Տանտերը խոստացել է մեր վարձից հանել այդ գումարները։ Հետոն ինչ կլինի, Աստծուց առաջ չընկնենք։ Բաղդասարյանների ընտանիքը իրենց տնից դուրս են եկել երկու փոքրիկ պայուսակով։



Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 043162131:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ