Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:02 06-11-2023

«Վեոլիա ջրին» ուզում էինք թույլ տալ՝ վարձավճարները բյուջե վճարելու փոխարեն ներդրումներ անել. Ավինյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մի քանի օր առաջ քննարկում ունեցանք, որ «Վեոլիա ջրին» միգուցե հնարավորություն տանք այն գումարները, որոնք ուղղվում են պետբյուջե վարձավճարի տեսքով, ներդրումային ծրագրեր իրականացնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով նաև հետաքրքրվեց, թե ով է տեղյակ այդ նախագծից:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ այդ նախագիծը չի ընդունվել, բայց «Վեոլիա ջրի» տնօրենը 15 օր առաջ մեր խոսակցության ընթացքում ներկայացրեց, որ զգալի պարտադիր աշխատանքների ծավալ է ներդրվելու Երևան քաղաքում:

Ավինյանն արձագանքեց. «Մենք շուտով համալիր քննարկում ենք ունենալու այս ենթակառուցվածքների վերականգնման և խնդիրների վերաբերյալ, և պլանավորելու ենք հետագա ծրագրերը, բայց այնուամենայնիվ, նման նախաձեռնություն կա ՀԾԿ հանձնաժողովի կողմից: Ճշտենք, որպեսզի հասկանանք և ըստ այդմ պլանավորենք»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին