Ներքին 2 տարի առաջ - 12:10 03-11-2023

Մենք կարողանում ենք անհամեմատ ավելի շատ երկրներից զենք բերել, քան Ձեր կուսակցությունը կերազեր․ Միրզոյանը՝ Վարդանյանին

Հայաստանը կարողանում է զենք ձեռք բերել անհամեմատ ավելի շատ ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր ամենապայծառ երազում, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:

«Սովոր էիք, համակերպված էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է ու «չկաթացնեն» այնքան զենք, երբ դրա կարիքը չլինի, որպեսզի այդտեղ էլ Հայաստանը հաշվարկված կերպով ծնկի բերվի ու գործի դրվեն այլ սցենարներ», - նշեց Միրզոյանը:

Նա վստահեցրեց, թե իրենց իշխանությունը շատ ավելին կարող է անել ու շատ ավելին բերել:

«Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որևէ հարձակողական նպատակ չունենք, մեր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ ու մենք շատ ավելին կբերեինք, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ», - ընդգծեց ԱԳ նախարարը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին