Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:51 31-10-2023

Պայթյունի հետևանքով անհետ կորած արցախցիներից շատերի ճակատագրերն անորոշ են

Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունը հարյուրավոր մարդկանց կյանքեր է խլել, շատերի աճյունները դեռևս չեն գտնվել, շատերինն էլ նույնականացման փուլում է։

Դեպքից ավելի քան 1 ամիս է անցել, բայց պատկան մարմինները զոհերի, վիրավորների ու անհետ կորածների մասին հստակ տեղեկությունները չեն հայտնում։ Ինչի մասին է խոսքը, եթե անգամ մինչ այսօր այդ մարդկանց հիշատակին սուգ չեն հայտարարել։

Այսօր ԳՈՅ երիտասարդական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ովքեր իրենց ընտանիքում ունեն սեպտեմբեր 25-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունից զոհ, վիրավոր կամ անհայտ կորած ընտանիքի անդամներ, խնդրում ենք՝ այս էջին փակ նամակագրության միջոցով ուղարկել Ձեր ընտանիքի տվյալները»։

Հրապարակման մեկնաբանությունների բաժնում ավելի քան 60 օգտատեր նշել են իրենց հարազատի անունը։ Ստեղծված իրավիճակը ծանր ու դաժան է, պատկան մարմինների վերաբերմունքը հարցի շուրջ՝ անպատասխանատու։

Այնպես չլինի, որ զոհվածների մասունքներն այս անգամ էլ պահվեն հիվանդանոցի նկուղում՝ պարկերի մեջ, իսկ հարազատները սպասեն․․․

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում