Մշակույթ 2 տարի առաջ - 21:19 30-10-2023

Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, հազարն էլ սրտանց քեզ մատաղ անեմ․ այսօր հայ ժողովրդի սիրելի Վարպետի ծննդյան օրն է

«Հայ ժողովուրդը նրա քնարով երգեց իր սերը հանդեպ իր հողը, ցավն ու վիշտը, երազանքն ու ձախողանքը»,- Վարպետի մասին գրել է բանաստեղծուհի Մարիետա Շահինյանը:

Եվ իսկապես, հայրենիքը գունազարդվեց նրա պոեզիայով, կենդանացավ, հավատով լցվեց։

Այսօր հայ ժողովրդի սիրելի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։

Իրադարձությունների բերում Ավետիք Իսահակյանը երկար ժամանակով հեռացած էր հայրենիքից, բայց նրա ամեն օրը սկսվում էր Հայաստանի կարոտով։ Ապրելով հեռավոր Ռավեննայում՝ երազում էր Արարատի սեգ բարձունքների մասին։



1921 թվականի մի օր Շվեյցարիայի Ժնև քաղաքում բանաստեղծը Հայաստանի կարոտից սկսում է լաց լինել: Նրան թվում է, թե ուր որ է այդ կարոտից պիտի մեռնի: Հանկարծ մտաբերում է Ժնևում ապրող ֆրանսախոս մի հայուհու, որը վաղուց մոռացել էր հայերենն ու հայությունը:

Իսահակյանը գնում է, մի փոքր տոպրակ ալյուր առնում և շտապում ֆրանսախոս կնոջ մոտ:

– Շատ եմ խնդրում, եթե կարող եք, հենց հիմա ինձ համար հաց թխեք այս ալյուրից, – ասում է Իսահակյանը:

– Դա դժվար բան չէ, ես կասեմ իմ սպասուհուն և նա ձեզ համար հաց կթխի, – պատասխանում է կինը:

– Ո՛չ, ո՛չ, միայն դո՛ւք, ես ուզում եմ, որ միայն դո՛ւք թխեք այդ հացը:

– Ինչո՞ւ հատկապես ես:

– Ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին,- ասում է Իսահակյանը:



Կինն ուսերը թոթվելով մի կերպ համաձայնում է և բանաստեղծի ներկայությամբ սկսում խմոր հունցել: Հետո վառում է փուռը ու թխում երկու բոքոն: Իսահակյանը մի բոքոնը տալիս է հայուհուն, շնորհակալությամբ համբուրում է նրա ձեռքը և մյուս բոքոնն առած գնում իր կացարանը:

Բանաստեղծն անուշ է անում իր բոքոնը, և նրա վրդովված հոգին խաղաղվում է:

Իմանալով, թե Իսահակյանն ինչու է իրեն մի երկու ժամով հացթուխ դարձրել հիսունամյա հայուհին հուզվում է և որոշում սովորել հայերեն:

Շատ տարիներ հետո բանաստեղծը Երևանում հանդիպում է իր հին ծանոթուհուն և զարմացած ասում.

– Դուք ինչպե՞ս սովորեցիք հայերեն:

– Ինձ հայերեն սովորեցրեց ու վերստին հայուհի դարձրեց այն հացը, որ ես թխեցի Ձեզ համար,- պատասխանում է կինը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել