Երևան +8°
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:19 29-10-2023

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։

Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ստուգում:

Աղբյուրի համաձայն՝ մարտական իրադրության ստեղծման համար կիրառվել են նմանակման տարբեր միջոցներ, այդ թվում ՝ ոչ մարտական զինամթերք, ծխեր և լուսաձայնային նռնակներ:

Նշվում է նաև, որ ՀՌՇ ռազմաբազայի օպերատիվ-մարտավարական ավիացիայի ՄիԳ-29 բազմակի նշանակության կործանիչների օդաչուները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի երկնքում:

Զինծառայողները թռիչքներ են իրականացրել երթուղիներով՝ տարբեր խնդիրների կատարմամբ, այդ թվում՝ մարտական մեքենաների մանևրմամբ միայնակ և զույգերով՝ տարբեր բարձունքներում, օրվա լուսավոր և մութ ժամերին:

Ուսումնական վարժանքների թռիչքների ընթացքում օդաչուները նաև կատարելագործել են պարզ, բարդ և բարձրագույն պիլոտաժի տարրերի կատարումը։

ՀՌՇ-ի ավիաբազայի թռիչքներին ներգրավվել է ավելի քան 120 զինծառայող, շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի հետ հոկտեմբերի 25-ի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե «Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է.

«Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք, և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:

Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:

Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»:

«Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է» հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նկարագրած դեպքերի շրջանակներում Հայաստանն այդ առավելությունները, ցավոք, չի տեսել:

«Արդյոք սա նշանակում է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից» հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանը նման հարց չենք քննարկում:

«Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
09:20 Oragir.News-ի անդրադարձներից հետո արցախցիների գումարների վճարումն սկսված է
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում