Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:35 29-10-2023

Նիկոլ Փաշինյանը ղազախներին ավելի շատ է սիրում, քան արցախցիներին

ՀՀ վարչապետը երեկ ցավակցել է Ղազախստանի նախագահին՝ Կարագանդայի մերձակայքում գտնվող հանքավայրի վթարի հետևանքով մարդկային զոհերի առիթով։ Շատ մարդասիրական քայլ է, հավանաբար միտված հայ և ղազախ ժողովրդի միջև երբևէ չեղած մոտիկության է՛լ ավելի «ամրապնդմանը»։

Բայց մենք կարո՞ղ ենք պնդել, որ ՀՀ կառավարության գլուխը հատուկ է ուշադրության կենտրոնում պահում թյուրքալեզու երկրներում գրանցվող պատահարներին ցավակցելու հրատապ պարտականությունը։ Օրինակները շատ են, ամենաակնառուներից մեկը, թերևս, սույն թվականի փետրվարին Թուրքիայում գրանցված երկրաշարժերի բերումով առաջացած հումանիտար ծանր վիճակը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունն էր։

Իսկական ջենթլմենի, կարեկից մարդու և պետական գործչի պահվածք է դրսևորում ՀՀ կառավարության ղեկին կանգնած անձը, միայն թե այդ պահվածքի «շահառուների» թվում չկա Արցախը։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չցավակցեց հայ ժողովրդին ու մասնավորապես արցախցիներին մոտ 500 զոհերի պարագայում։ ՀՀ կառավարությունն անգամ սգո օր չհայտարարեց։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով