Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:07 27-10-2023

Մեր գյուղում մի կույր մարդ էր մնացել, թուրքերը գլուխը կտրել են. Արցախից բռնի տեղահանված

44-ամյա Նորիկ Ավագյանը Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է բռնի տեղահանվել։ Արցախցի տղամարդը զբաղվել է հողագործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Oragir.News-ի հետ զրույցում ասում է՝ ընտանիքս լավ եմ պահել, էստեղ՝ Հայաստանում, կյանքն ավելի դժվար է։

Նորիկ Ավագյանի բազմանդամ ընտանիքը երկար ու դժվար ճանապարհ է անցել, բայց ասում է՝ այդ ամենը համեմատելի չէ իրենց տեսած, ապրած դժվարությունների հետ։

«Շատ հանկարծակի պատերազմը սկսվեց, մտածում էինք, որ 44-օրյայից հետո էլ պատերազմ չի լինի, բայց էս սեպտեմբերի 19-ը ահավոր էր, 1 օրում մենք կորցրինք մեր հայրենիքը, մեր պապենական տները թողել ենք թուրքին ու դուրս եկել դեպի անորոշություն։ Սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ ամեն տեսակի դաժանություն էլ արել են թուրքերը։ Մեր գյուղում մի կույր մարդ էր մնացել, օգնող չի ունեցել, որ դուրս գա, թուրքերը մտել, գլուխը կտրել են»,- մեզ հետ զրույցում պատմում է արցախցի տղամարդը։

Նորիկ Ավագյանն ասում է՝ Շիրակի մարզում իրենց լավ են ընդունում, բայց սիրտը իր սիրելի Արցախում է, որտեղ թողել է մանկությունը, հիշողություններն ու նպատակները։ Անելիքների մասին չի խոսում, ասում է՝ դեռ չգիտի, թե որտեղից է սկսելու կամ ինչ է անելու, բայց հույսը չի կորցնում, որ վատ երազի նման այս քաոսն ավարտվելու է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան