Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:30 27-10-2023

Կազմակերպված քաո՞ս, թե՞ անմեղսունակություն. արցախցիների աշխատանքի խնդիրը

ՀՀ-ում ապաստանած արցախցիներից ոմանց «բախտը բերել է» այն իմաստով, որ նրանց՝ հիմնականում Արցախում զինվորական ծառայության մեջ գտնվածներին, ներքին կարգով առաջարկում են ծառայությունը շարունակել ՀՀ սահմանամերձ զորամասերում։

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ նյութական ծայրահեղ անբավարար վիճակի բերումով հավանաբար կմտնի զինծառայություն, սակայն լավ իմանալով բանակի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վերաբերմունքը, որը շատ ակնառու դրսևորվել էր Արցախի ՊԲ նկատմամբ, ինչպես նաև սահմանապահ զորամասերի անվտանգային ցածր մակարդակը, խիստ կասկածներ ունի իր հետագա ծառայության կապակցությամբ։

Սակայն, է՛լ ավելի անորոշ է քաղաքացիական աշխատողների հետագա գործունեության հարցը։
Չհաշված հայ իրականության մեջ խոր արմատավորված «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքին, մյուս բոլոր դեպքերում արցախցի աշխատունակ և աշխատանքային փորձ ունեցող մարդկանց ապագան անհայտ է։ Կառավարությունը նախընտրում է իր հայեցողությամբ քիչումիչ նպաստներ նշանակել տեղահանված արցախցիներին, և դրանով իր խնդիրը համարել կատարած, մինչդեռ մարդիկ նախընտրում են որևէ աշխատանքի տեղավորվելով՝ լուծել իրենց կենցաղային կարիքների բավարարման հարցը։ Այս ուղղությամբ, սակայն, դեռ ոչ մի տեղաշարժ չկա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը