Մամուլ 2 տարի առաջ - 08:34 27-10-2023

Օնլայն առևտրով զբաղվող ընկերությունները՝ խոշոր հարկատու. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վայլդբերիզ» օնլայն խանութն արագորեն կարողացավ հաջողություններ գրանցել Հայաստանում, եւ այս հարթակից օգտվողների թիվն իսկապես մեծ է: Նաեւ դա է պատճառը, որ 2023 թվականի առաջին ինը ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում այն զբաղեցրել է 13-րդ տեղը՝ վճարելով 12 մլրդ 507 հազար դրամ:

Որպես համեմատություն՝ նշենք, որ, առաջին վեց ամիսների տվյալներով, այս ընկերությունը 20-րդ հորիզոնականում է՝ 2 մլրդ 107 մլն դրամ հարկով: Համեմատության համար նշենք, որ «Գլոբբինգ» միջազգային օնլայն գնումների հարթակը գտնվում է թարմացված աղյուսակի 527-րդ հորիզոնականում՝ 467 մլն դրամ վճարած հարկով, իսկ առաջին վեց ամսվա տվյալներով՝ այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների ցուցակում առհասարակ չկար: «Օնէքս» արագ առաքման ծառայությունն էլ, այս տարվա ինը ամիսների տվյալներով, գտնվում է 813-րդ հորիզոնականում՝ 307 մլն դրամ վճարած հարկով, իսկ վեց ամսվա տվյալներով՝ կրկին 1000 խոշոր հարկատուների ցանկում չի եղել:

Այս թվերից կարող ենք եզրակացնել, որ վերջին երեք ամիսներին առավել շեշտակի է ավելացել օնլայն պատվեր իրականացնողների քանակը: Դա առաջին հերթին կարող է պայմանավորված լինել նոր ուսումնական տարվա մեկնարկով: Հենց օնլայն պատվերների թվի ավելացումն է պատճառ դարձել, որ այս ընկերություններն ավելի շատ հարկեր վճարեն, բարելավեն իրենց դիրքերը ու հայտնվեն 1000 խոշոր հարկատուների ցանկում:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին