Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:08 26-10-2023

Շնորհավորում եմ՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունն արդեն լոգո ունի․ Մամիջանյան

« Փաշինյանի հայտարարությունից կարող ենք անել հետևյալը՝ հայրենիքի հանձնումը, դավաճանությունը, շնորհավորում եմ, արդեն նաև լոգո ունի, խորհրդանիշ ունի»,- ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցին։

Նրա խոսքով, այդ հարցազրույցում նա մեծ հպարտությամբ ասում էր՝ «մենք նույնիսկ դավաճանության լոգո ենք մտածել»։ «Ու ահագին ուրախ էր դրանով»,- նշեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ ցանկացած հակահայկական գործողություն այսուհետ փաթեթավորվելու է խաղաղություն բառով՝ խաղաղության կապիտուլացիա, խաղաղության հող հանձնել, խաղաղության բանակը կազմալուծել․ «Սա իրենց նոր բրենդինգն է, նորմալ է: Ես դեռ չեմ ստացել այդ բրոշյուրը, բայց երբ որ ստանամ և ծանոթանամ, կմեկնաբանեմ»,- հավելեց նա։

Նա նաև նշեց, որ Փաշինյանը վերջին 5 տարվա ընթա ցքում խաղաղությունից երբ խոսել է, հարյուրավոր, հազարավոր զոհեր են եղել: «Ես սարսափում եմ, երբ որ նա խոսում է խաղաղությունից։ Երկական զգացումներ են։ Սովորաբար եղ նողկում եմ, երն նա խոսում է, իսկ երբ խաղաղությունից է խոսում՝ սարսափում եմ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովում հայտնել է՝ հրատարակության են ուղարկել անգլերենով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ բրոշյուրը, որում արտահայտված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պատկերացումները:

Անդրադառնալով Ալիևի՝ նախապես պլանավորած հանդիպումներից հրաժարվելուն, մասնավորապես՝ Գրանադայում և Բրյուսելում, Հայկ Մամիջանյանն ասաց՝ եթե մի փոքր հույս կար, որ Ալիևը բանակցություններին չի գնա և Փաշինյանը հող չի հանձնի, հիմա, ըստ նրա, այս հույսն էլ է վերացել, քանի որ անգամ առանց Ալիևի մասնակցելու էլ հակահայկական որոշումներ են կայացվում, Փաշինյանը ստորագրում է հակահայկական փաստաթղթեր։

«Այս նույն մարդիկ որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էին՝ «հաղթելու ենք», հիմա էլ ասում են՝ «հաղթել ենք Գրանադայում»: Մինչդետ Գրանադայում ՀՀ-ն հաղթանակ չի գրանցել, առնվազն անկլավների մասով անասելի խոցելիություն է ստեղծվել, կանգնել է միջպետական երկու կարևոր ճանապարհի կորստի վտանգի առաջ։ Տիգրանաշենի դեպքում փաստացի հստակ կորստի, այսինքն, Սյունիքին միացնող մեր հիմնական ճանապարհը վերանում է, իսկ Տավուշի հատվածի պարագայում Ադրբեջանն առնվազն ուղիղ վերահսկողություն է ունենալու՝ Հայաստանը Վրաստանին կապող երկու ճանապարհների նկատմամբ, եթե չասեմ, որ այդ երկու ճանապարհներից մեկն էլ է կորելու՝ նայած, թե ոնց է հանձնելու այս անգամ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել