«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 22:07 24-10-2023

Արթյուր Ռեմբո. բանաստեղծ, որ փառքը գերադասեց երջանկությունից

1854 թվականի հոկտեմբերի 24-ին ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Արթյուր Ռեմբոն։ Նրա կյանքը արտաքուստ նման է սրընթաց դետեկտիվ պատմության:

Իր կյանքի 37 տարիների ընթացքում Արթյուր Ռեմբոն տեսել և զգացել է, թե ինչի է երբեմն հասնում սովորական մարդը 50 տարեկանում։ Նա նկատում էր, որ որոշ ծերեր իր համեմատ երեխա են։ Եվ նա իսկապես պատճառ ուներ այդպես մտածելու։

Արթյուրը ծնվել է 1854 թվականին Ֆրանսիայի հյուսիս-արևելյան գյուղերից մեկում՝ զինվորականի և խստապահանջ, բայց հոգատար հարուստ գեղջկուհու ընտանիքում։ 19-րդ դարի Ֆրանսիան սոցիալական կատակլիզմների կաթսա էր, անվերջ փոփոխությունների դարաշրջան: Մի հեղափոխությունը հաջորդում է մյուսին, կայսրությունը զիջում է իր տեղը հանրապետությանը, հետո նորից կայսրությանը և նորից հանրապետությանը։ Այս բուռն դարաշրջանը չէր կարող չազդել երիտասարդ տաղանդների զարգացման վրա։



Հայրը լքել է ընտանիքը ապագա բանաստեղծի ծնվելուց 6 տարի անց։ Մայրը մենակ էր մեծացնում չորս երեխայի։ Հատկապես դժվար է Արթյուրի համար: Ունենալով ակնառու բանականություն և տաղանդ՝ նա դպրոցը համարում է հոգեբուժարան, երազում է լրագրող դառնալ և մի քանի անգամ փորձում է փախչել տնից։ Այսպիսով, մի օր, հասնելով Փարիզ, նա հայտնվում է բանտում, քանի որ նրան շփոթում են լրտեսի հետ:

Փորձելով փառք գտնել՝ Ռեմբոն իր ստեղծագործություններն ուղարկում է տարբեր հայտնի մարդկանց, նույնիսկ՝ արքայազնին: Զարմանալիորեն, այս տեխնիկան աշխատում է. 15 տարեկանում Արթյուրին մրցանակ են շնորհվում գահաժառանգի հավանած պոեզիայի համար։ Երիտասարդի բանաստեղծությունները իսկապես գոհացնում էին այն ժամանակ հայտնի բանաստեղծ Պոլ Վերլենին, ում շնորհիվ Ռեմբոյի կյանքը գլխիվայր փոխվեց։

Ստանալով Վերլենի հավանությունը՝ Ռեմբոն տեղափոխվում է Փարիզ։ Նա ցանկանում է դառնալ գերպոետ կամ հեղափոխական, նրա համար դա նույն բանն է: Նա ոչ միայն սկսում է ընկերանալ Վերլենի հետ, այլեւ գրեթե իրեն ենթարկում է նրան։ Ռեմբոն 10 տարով փոքր է, բայց այս զույգի առաջատարն է։



Վերլենն ու նրա հղի կինը ապաստան տվեցին նպատակասլաց բանաստեղծին, բայց Ռեմբոն չհամակերպվեց Պոլի կնոջ հետ։ Նա նրան հիմար էր համարում, իսկ կինը Ռեմբոյին համարում էր կոպիտ ու անմաքուր։ Վերլենի կինը Ռեմբոյին դուրս է շպրտում տնից։ Բայց ամուսինը հեռանում է նրա հետևից: Ընկերները ճամփորդում են Եվրոպայով մեկ, որտեղ գումար են վաստակում պոեզիա ստեղծելով և ֆրանսերեն դասավանդելով:

Արթյուր Ռեմբոյի ստեղծագործությունը դառնում է սիմվոլիզմի գլխավոր հանգրվաններից մեկը՝ ազատ պոեզիան, որում ցանկացած զգացողություն մարմնավորված է ցանկացած պատկերի մեջ։ Արթուրը նույնիսկ իրեն պայծառատես է հռչակում՝ ցանկանալով միջնորդ լինել մարդու և տիեզերքի միջև։

Արթյուրի կատաղի բնավորությունը դրդում է նրան եւս մեկ անկանխատեսելի քայլի։ Մինչ 20 տարեկան դառնալը նա որոշում է, որ այլեւս չի ցանկանում բանաստեղծ լինել։ Ռեմբոն նույնիսկ գրում է իր առաջին արձակ կարճ գիրքը՝ «Մի ամառ դժոխքում», որը նա հրատարակում է 1873 թվականին։



Ցանկանալով հոդվածներ գրել աշխարհագրական հետազոտությունների մասին՝ Ռեմբոն գնում է ճանապարհորդության:

Նախկին բանաստեղծը կամավորագրվում է հոլանդական գաղութային բանակում, հետո աշխատանքի է անցնում որպես թարգմանիչ կրկեսում և թատերախմբի հետ ճանապարհորդում Սկանդինավիայում, ապա տեղափոխվում Աֆրիկայում ապրելու։ Այնտեղ Ռեմբոն սկսում է զենքի և մարդկանց առևտուր անել և նույնիսկ առևտրային կետ է ղեկավարում Եթովպիայում, մինչև որ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Հիվանդ լինելով՝ Արթուրը վերադառնում է Ֆրանսիա, որտեղ նրա ոտքն անդամահատում են։ Նա մահանում է 37 տարեկանում։

Ամենից շատ դիտված

18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան