Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:07 23-10-2023

Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Այսօր առավոտյան՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրումից առաջ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել և կարևորել է Մեհրդադ Բազրփաշի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն նշանավորվեց Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագրի ստորագրմամբ:

Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը, որի բաղկացուցիչ մասն է ապահով և որակյալ ենթակառուցվածքային համակարգի առկայությունը:

«Լիահույս եմ, որ այսօր Ձեր ներկայությամբ ազդարարված կարևոր ծրագրի մեկնարկը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալների աճին»,-ասել է Սանոսյանը։

Մեհրդադ Բազրփաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել եթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես քննարկվել է ճանապարհային տուրքի վերաբերյալ հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ զրոյացնել ճանապարհային տուրքերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խթանել իրանական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան շինարարական գործընթացներում՝ մասնավորապես՝ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերում։

Նախարար Մեհրդադ Բազրփաշի խոսքով՝ իրանական ընկերությունները լուրջ փորձառություն ունեն այդ ոլորտներում և հնարավորության դեպքում կարող են մասնակցություն ցուցաբերել այդ ծրագրերին։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը մեկօրյա այցով Հայաստանում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում