Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:17 13-04-2023

Գնել Սանոսյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լիոնի քաղաքապետի միջազգային հարաբերությունների, համագործակցության և համերաշխության գծով պատասխանատու տեղակալ Սոնյա Զդորովցոֆը և Լիոնի քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիյոմ Դյուպեյրոնը։

Գնել Սանոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Լիոնի քաղաքապետի այցը Հայաստան՝ հաշվի առնելով և՛ քաղաքի, և՛ շրջանային խորհրդի միջև ՀՀ ունեցած ջերմ հարաբերությունները և համագործակցությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել 2022թ․ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությանը Լիոնում ջերմ ընդունելության արժանացնելու և համագործակցության ակտիվացմանն ուղղված կարևոր միջոցառումների կազմակերպման համար։

Քաղաքապետ Դուսեն նշել է, որ շատ է կարևորում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը և պատրաստ է երկուստեք ջանքերի շնորհիվ էլ ավելի զարգացնել, ընդլայնել և ամրապնդել այն։

Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի ամրապնդմանը միտված քայլերի իրականացմանը՝ հաշվի առնելով, որ բավական ամուր օջախներ կան Ֆրանկոֆոնիայի տարածման համար։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում ֆրանսիացիների մշտական և ուղիղ աջակցման համար։

Լիոնի քաղաքապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել նշված հարցերի շուրջ ցուցաբերած աշխատանքի, աջակցության և հետաքրքրության համար։

«Պետք է շարունակել այդ աշխատանքները՝ ապահովելով շարունակական համագործակցություն այդ ուղղությամբ»,-ասել է Գրեգորի Դուսեն։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում