Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:06 23-10-2023

Վերջին հինգ տարում Ստամբուլից հեռացել է ավելի քան 2․2 միլիոն մարդ

Վերջին հինգ տարում Ստամբուլից հեռացած մարդկանց թիվը գերազանցել է 2․2 միլիոնը։ Այս մասին տեղեկացնում է Euronews-ը ՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրական ծառայության զեկույցին։

Պաշտոնական զեկույցի համաձայն, Թուրքիայի այլ շրջաններից դեպի Ստամբուլ ներհոսքերը գերազանցում են քաղաքից հեռացած մարդկանց թիվը, և այժմ քաղաքում բնակվում է ավելի քան կես միլիոն գրանցված օտարերկրյա քաղաքացի:

Հաղորդվում է, որ նախորդ տարի Ստամբուլից հեռացել է ավելի քան 418 հազար մարդ, 2021 թվականին՝ 408 հազար, 2020 թվականին՝ 381 հազար, 2019 թվականին՝ 378 հազար և 2018 թվականին՝ 595 հազար մարդ։ Euronews-ի փոխանցմամբ՝ նույն ժամանակահատվածում Թուրքիայում գնաճը կայուն տեմպերով շարունակվել է, իսկ Ստամբուլն այն քաղաքներից է, որտեղ բնակարանների վարձակալության գները կտրուկ բարձրացել են։

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ ներկայումս շուրջ 506․000 գրանցված օտարերկրյա քաղաքացիներ բնակվում են Ստամբուլում, և այսպիսով դեպի Ստամբուլ ներհոսքերը գերազանցում են քաղաքից հեռացած մարդկանց թիվը։

Նշվում է, որ քաղաքից միգրացիան հիմնականում տեղի է ունենում երկու պատճառով. 2022 թվականին միգրանտների ավելի քան մեկ քառորդը հեռացել է, քանի որ հետևել է ընտանիքի անդամին, մեկ քառորդն էլ հեռացել է՝ կյանքի և բնակության ավելի լավ պայմաններ գտնելու համար։


Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում