Ներքին 2 տարի առաջ - 13:34 21-10-2023

ԿԳՄՍ-ն կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ է նախաձեռնել

Oragir.News-ը հայտնել էր, որ ԿԳՄՍՆ-ում չեն կողմնորոշվել ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների հետ ինչպես վարվել։ Բացի այդ ավելի վաղ մեր խմբագրություն էին դիմել անգլերենի մի խումբ ուսուցիչներ, ովքեր դժգոհել էին ատեստավորման գործընթացից և նախարարությանը կոչ էին արել դադարեցնել գործընթացը։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ-ն կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի ուսուցիչներ,

կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ, ըստ այդմ․

- ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա

- չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։

Փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ։

Առաջիկայում կներկայացնենք նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ ԿԳՄՍՆ-ում չեն կողմնորոշվել ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների հետ ինչպես վարվել։ Բացի այդ Oragir.News-ին դիմել էին անգլերենի մի խումբ ուսուցիչներ, ովքեր դժգոհել էին ատեստավորման գործընթացից և

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը