Արտաքին 2 տարի առաջ - 16:32 17-10-2023

ՄԱԿ-ը Գազայի հատվածում հումանիտար դադարի կոչ է արել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԻԳՀԳ) հումանիտար դադարի կոչ է արել պաղեստինաիսրայելական հակամարտության շրջանի մարտական գործողություններում՝ Գազայի հատվածում կարիքավորներին օգնելու համար: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը։

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին ասել է, որ տուժածների մոտ մուտքը պետք է ապահովվի անհապաղ։

«Մենք կրկնում ենք ՄԱԿ-ի հումանիտար դադարի կոչը՝ ապահովելու օգնության առաքումը և կանխելու Գազայի քաղաքացիական բնակչության հետագա տառապանքներն ու մահերը: Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական օգնության անհապաղ և անխոչընդոտ հասանելիությունը», - ասել է նա։

Անդրադառնալով Գազայի հատվածի հյուսիսից հարավ բնակչության տարհանման իսրայելական իշխանությունների հրամանին՝ ՄԻԳՀԳ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ «Իսրայելի՝ որպես օկուպացիոն տերության կողմից բնակչության «ցանկացած օրինական ժամանակավոր տարհանում» պետք է ուղեկցվի է «բոլոր տարհանվածներին պատշաճ կացարանների տրամադրմամբ», ինչպես նաև հիգիենայի, առողջության, անվտանգության և սննդի պայմանների ապահովմամբ։

«Դատելով ըստ ամենայնի՝ Իսրայելը ոչ մի փորձ չի արել՝ ապահովելու դա 1,1 միլիոն քաղաքացիական անձանց համար, որոնց հրամայված է տեղափոխվել», - արձանագրել է Շամդասանին:

ՄԻԳՀԳ-ում «մտահոգված են, որ այս հրամանը, Գազայի լիակատար շրջափակման հետ զուգորդված, չի կարող համարվել օրինական ժամանակավոր տարհանում և, հետևաբար, կհամարվի քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանում՝ միջազգային իրավունքի խախտմամբ:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ, ըստ Իսրայելի, պատանդ է պահվում 199 մարդ։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության