Ներքին 3 տարի առաջ - 11:46 17-10-2023

Սպասում եմ որդուս զանգին․ Ջերմուկից գերեվարվածի մայր

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգոստոսի 16-ին գերեվարվել էր Երևանի բնակիչ, վարժական հավաքի մասնակից, 40-ամյա Գագիկ Ոսկանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գագիկ Ոսկանյանի մայրը պատմեց, որ Կարմիր խաչից դեռևս ոչ ոք որդուն չի այցելել․

«Սպասում ենք, որ գոնե այս շաբաթ կգնան, կտեսակցեն որդուս, ինձ էլ կզանգեն, էրեխուս ձայնը կլսեմ։ Կարմիր խաչի ներկայացուցիչն ասաց, որ դեռևս թույլտվություն չեն ստացել Ադրբեջանի ղեկավարներից, որ կարողանան գնալ գերիների մոտ»,- ասաց տիկին Աշխենը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այդ հաղորդագրությունից քիչ անց ադրբեջանական կողմը հաղորդեց, թե կա գերեվարված հայ անձ:

Ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ հրապարակեց, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի ուշ հրապարակեցին գերեվարված տղամարդու լուսանկարն ու տվյալները՝ Գագիկ Աշոտի Ոսկանյան, 1983 թվական։

Նշենք նաև, որ Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողի համար կառավարությունը դիմել է Եվրոպական դատարան։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ