Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:19 16-10-2023

Արցախցի երեխան, որի ծնողներին սպանել էին, խուճապն արագ հաղթահարելով՝ ում կարողացել, մեքենայով բերել էր․ հոգեբան

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված հերթական ռազմական ագրեսիայի հետևանքով մեր հայրենակիցները ստիպված լքեցին իրենց բնակավայրերը։

Հոգեբան Ժենյա Վարդանյանն այն հոգեբաններից է, ով, լինելով Գորիսում, հոգեբանական աջակցություն է ցուցաբերել հատկապես արցախցի փոքրիկներին։

«Հաճախ մեզ թվում է, որ երեխաները փոքր են, նմանատիպ իրավիճակներն ավելի քիչ են ազդում իրենց վրա, սակայն իրականում ամենախոցելի խմբում հենց նրանք են։ Անորոշության զգացումը, այն, որ իրենց տանը, բակում չեն, սա երեխաների համար կրկնակի ծանր էր։ Բայց օրերով սոված լինելուց, տեղահանության այդ սթրեսային իրավիճակում անգամ, միևնույն է, երեխաների մոտ հավատը, լավատեսությունը դեռ կա, որ մի օր կվերադառնան իրենց հայրենի տուն, կխաղան բակում»,-մեզ հետ զրույցում ասաց Ժենյա Վարդանյանը՝ ընդգծելով, որ երեխաները հիմնականում վախենում են ձայներից ու ծնողներին հարցնում․ «Նորից պատերա՞զմ է»։

Հոգեբանն ընդգծեց՝ տրավմատիկ ազդեցությունը խորն է։

«Հատկապես դպրոցահասակ երեխաների մոտ ուսման նկատմամբ մոտիվացիան բավականին տուժել է․ սա պայմանավորված է և՛ միջավայրի փոփոխությամբ, և՛ հարմարվողականությամբ։ Ի դեպ, բոլոր երեխաների մոտ շեշտված է սպասումն ու կարոտը, որ վաղը նորից վերադառնալու են Արցախ։ Նրանք ստիպված են նաև նոր ընկերական միջավայր ձևավորել։ Որպես խոցելի խումբ՝ աշխատել եմ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ։ Մի դեպք կար, երբ 8-ամյա տղան, մեքենան վարելով, հասել էին Գորիս։ Երեխան սարսափահար ասում էր՝ ծնողներիս սպանել են, մենք ում կարողացել ենք, մեքենայով բերել ենք։ Ինչքան ուժ, կամային հատկանիշներ և աննկարագրելի սթրեսակայունության բարձր ցուցանիշներ են օժտված եղել, որ ոչ միայն իրենց ապահովության մասին են մտածել, այլև իրենց ընկերներին են ներգրավել ու կարողացել են դուրս գալ։ Խուճապն արագ հաղթահարելով, սթափ կետրոնացած՝ իրավիճակին լուծում է տրվել»,-մանրամասնեց Ժենյա Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
09:07 Դրախտային են այն բաժինները, որ բաղկացած են պետից, աշխատողից, վարորդից ու հավաքարարից
22:25 Հրաչ Մուրադյանն ու կինը դստերը դպրոց են ճանապարհել. նոր կադրեր աստղային ընտանիքից
22:39 Ռուսաստանի ամենամեծ նավթաքիմիական գործարանը կանգնել է ԱԹՍ-ի հարձակումից հետո