Ներքին 2 տարի առաջ - 17:10 16-10-2023

Եկեք ի սկզբանե ուշադրություն դարձնենք ոչ թե Ալիևի դրսևորումներին, այլ Նիկոլ Փաշինյանի, ով ստորադասեց Հայրենիքը, հանձնեց․ Միհրդատ Մադաթյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 15-ին օկուպացրած Արցախից լուսանկարներ էր հրապարակել։ Նկարներից մեկում անգամ կանգնել էր Արցախի դրոշին, մյուսում՝ մոդելի դեմքով, Արցախի նախագահի նստավայրից էր նկարվել։

«Ալիևն իրականացրել է անգամ իր հոր վաղեմի երազանքը և, բնականաբար, լիարժեք բավականություն պետք է ստանա այս ամենից։ Ինձ թվում է՝ մեզ համար սա սպասելի պետք է լիներ։ 2020 թվականին էլ ենք ունեցել նման իրավիճակներ, երբ Ադրբեջանի դրոշ տեղադրեցին օկուպացված տարածքներում, ավիրեցին հուշաքարերը և այլն։ Սա իր հաղթանակի էմոցիոնալության մի մասն է, որն ի ցույց է դնում։ Չեմ հասկանում, թե այդ ամենն ինչո՞ւ է տարածվում մեզ մոտ։ Չեմ կարծում, որ հանրության մեջ կային մարդիկ, ովքեր մտածում էին, որ դա տեղի չի ունենալու։ Նկարների տարածումը մազոխիստական բնույթ ունի։ Երբ դու պարտվում ես՝ հույս ունենալ, որ հակառակորդը պետք է գթասիրտ գտնվի քո նկատմամբ, կարծում եմ՝ վատ հոգեբանություն է։ Չէ, գթասիրտ չեն լինելու հատկապես ադրբեջանցիները, որոնց հետ թշնամական հակամարտության մեջ ենք ու շատ լավ գիտենք, թե ինչպիսի բարբարոսության են ունակ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Հոգեբանը շեշտեց՝ Ալիևի դեպքում բարդույթավորվածության հարց չկա, կա ազգային հոգեբանության, մոտեցումների հարց։

«Իսկ մենք երբևէ քննարկում ենք այն հարցը, թե ինչո՞ւ հասանք այն օրվան, որ այսօր Ալիևը մտնի նախագահական։ Ալիևի համար դա եղել է մանկության երազանք, փոքր տարիքից երազել է դրա մասին, բայց չի կարողացել հասնել, որովհետև մեր նախկինները՝ հաղթած գեներալները, զինվորականները, ազատամարտիկները իրենց կյանքն էին դրել, որպեսզի ունենայինք Հայրենիքի այդ կտորը, իսկ հիմա հանձնել ենք, դրան հանգիստ ենք վերաբերվում։ 100․000 մարդ այսօր Հայաստանում է, ճակատագիրն օդից կախված ու իրենց տրվում է չնչին օգնություն՝ ժողովրդի հաշվին, և այն կարճ է տևելու։ Ոչ ոք չի հասկանում, թե մարդիկ ինչպե՞ս են ապրելու։ Ալիևի այս կամ այն դրսևորման վերաբերյալ գրելու փոխարեն ավելի լավ է սրա մասին մտածել։ Եկեք ի սկզբանե ուշադրություն դարձնենք ոչ թե Ալիևի դրսևորումներին, այլ Նիկոլ Փաշինյանի, ով ստորադասեց Հայրենիքը, հանձնեց, ով պատասխանատու է այս ամեն ինչի համար»,-նշեց Միհրդատ Մադաթյանը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի