Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:46 19-08-2022

Իրավապահ մարմինները զբաղված են կոնկրետ անձերի պաշտպանությամբ․ Միհրդատ Մադաթյան

Հայաստանում ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի վերաբերյալ գրեթե ամեն օր տեղեկություն է տարածվում: Սրվել է կրիմինալ մթնոլորտը։ Լրահոսից անպակաս են քրեական դեպքերի մասին լուրերը։ Քաղաքի տարբեր մասերում կրակոցներ, դանակահարություններ և ահաբեկումներ են տեղի ունենում։

Վիճակագրությունը փաստում է, որ ինքնասպանություն գործածների և ինքնասպանության փորձերի կեսն արձանագրվել է գործազուրկների շրջանում։ Նրանցից ետ չեն մնում թոշակառուները, դպրոցականներն ու ուսանողները: Մարդկանց մի մասը կարծում է, թե դրա պատճառը ինֆորմացիայի մեծ հոսքն է։ Երեկ հաղորդում էր տարածվել այն մասին, որ Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել էր կնոջը, ապա ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից, նույն օրը Երևանում 21-ամյա աղջիկն ինքնասպան էր եղել, 6 օր առաջ էլ երեք հոգի խեղդամահ էին արել 47-ամյա մի կնոջ, անհայտ անձը գրել էր, թե ինքը «Խոտաբիչն» է ու կկտրի պաշտոնյաների կոկորդը, կպայթեցնի մետրոն։

Արդյո՞ք դրանց լուսաբանումը ազդում է դեպքերի ավելացման վրա, և թե ինչը կարող է այս ամենի պատճառը դառնալ, Oragir.news-ը փորձել է պարզել հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ զրույցում։

«Ինքնասպանությունների դեպքերի լուսաբանմանը մի փոքր նուրբ պետք է մոտենալ, բայց ասել, որ դրանց լուսաբանումը կտրուկ ազդելու է ինքնասպանությունների կամ մնացած դեպքերի թվի աճի վրա, սուտ կլինի։ Իրականության մեջ մեծ դեպրեսիայի էպիզոդ ենք ապրում, բնականաբար դա պետք Է ուղեկցվի որոշակի սուիցիդալ (ինքնասպանության) դեպքերով նույնպես»։

Հոգեբանը մանրամասնեց՝ սուիցիդալ դեպքերը և կրիմինալ խրոնիկան վերջին շրջանում բավականին ակտիվացել են տարբեր պատճառներով․ «Կրիմինալ խրոնիկայի հիմքում ընկած է ամենաթողության սկզբունքը, որը 2018 թվականից սկսեց սերմանվել ազգի մեջ և այն, որ իրավապահ մարմինները փոխարեն զբազվեին իրենց գործառույթներով առ այսօր զբաղվում են բոլորովին այլ գործով, ավելի շատ կոնկրետ անձերի պաշտպանության դեր են կատարում, քան հասարակության մեջ որոշակի կարգ ու կանոն պահպանելու։ Ինչ վերաբերվում է ինքնասպանությունների դեպքերին ապա ասեմ, որ եթե նման կարծիք կա, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը կամ դրանից հետո եղած բոլոր այդ արհավիրքներն ուղղակի առանց էմոցիոնալ տրավմաների անցնելու են, ապա դա այդպես չէ»,-ասաց Մադաթյանը։

Նա նշեց, որ պետական առումով հոգեբանական ոչ մի աջակցություն չստացան ո՛չ պատերազմի մասնակիցները և ո՛չ էլ զոհերի հարազատները․ «Այս ամենին էլ կարող են գումարել այն, որ ապագայի հանդեպ ոչ մի լուսավոր կետ դեռևս չկա, և վերջին շրջանում անընդհատ արհավիրքից արհավիրք ենք գնում․ ու ոչ մի դրական միտում, դրական շարժ գոյություն չունի ո՛չ սոցիալական ոլորտում, ո՛չ հոգեբանական ոլորտում։ Պետությունն այս դեպքերը պետք է որպես կարմիր լույս ընդունի, որոշակի գործառույթներ իրականացնի՝ նման դեպքերը կանխելու համար, բայց փոխարենը փորձում է մեղավորներ գտնել և մեղքի բաժինը բարդել ինչ-ինչ իրավիճակների,մարդկանց և ինստիտուտների վրա»։

Մադաթյանը հիշեցրեց, որ նախկինում կամուրջների վրա հերթապահություն էին իրականացնում ոստիկանական խմբեր, որոնք կանխում էին ինքնասպանությունների դեպքերը, սակայն հիմա այդ կամուրջները պաշտպանված չեն պետության կողմից։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ