Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:43 16-10-2023

Վաշինգտոնում կայացել է Ամերիկաների և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով

Արցախի և Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Հայ դատի հանձնախմբերի մարտավարական առաջնահերթությունների վերանայման և ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-15-ը Վաշինգտոնում անցկացվել է Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հանձնախմբերի խորհրդաժողով։ Խորհրդաժողովը հյուրընկալել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը։

Խորհրդաժողովի բացման խոսքում Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը կարևորել է ստեղծված աղետալի իրավիճակում հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը նոր ուժով և նոր շեշտավորումներով շարունակելու կարևորությունը և այն վիթխարի պատասխանատվությունը, որ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կրում են։ Տեր-Խաչատուրյանը նկատել է, որ ստեղծված իրավիճակում հուսահատությունը կարող է առաջնորդել նոր աղետների, ուստի համազգային մակարդակում ընկճվածության հաղթահարումն ու պայքարի ուժգնացումը այլընտանք չունեն, և որ այս խորհրդաժողովը պատշաճ հարթակ է սպառնացող մարտահրավերները քննարկելու և Հայաստանի ու Արցախի իրավունքների պաշտպանության շուրջ անհրաժեշտ առաջնահերթությունները ճշգրտելու ուղղությամբ։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվել է Հայ դատի քաղաքական առաջնահերթությունների մարտավարական վերանայմանը և գործունեության հիմնական ուղղությունների վերահստակեցմանն ուղղված օրակարգային հարցերի լայն շրջանակ։

Խորհրդաժողովը մեծ կարևորությամբ շեշտել է Արցախի ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված ազգային ճգնաժամին դիմակայելու հրամայականը։ Քննարկվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար արժանապատիվ կեցության և կենցաղի պայմանների ստեղծմանը միջազգայնորեն օժանդակելու հակաճգնաժամային խնդիրները։ Ապա քննարկվել են նաև Արցախի Հանրապետության պետականության հիմնական սյուների պահպանության և հետագա աշխատանքների վերաբերյալ հարցերը։ Առանձին ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետության անվտանգության պաշտպանությանը, ադրբեջանական հնարավոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղված աշխատանքներին՝ այդ թվում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությանն ու այդ ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքներին։ Հայ անկախ պետականության համար անհրաժեշտ արտաքին օժանդակություն ապահովելը և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային քաղաքական և իրավական պատասխանատվության ենթարկելը շարունակելու էն մնալ Հայ դատի հանձնախմբերի գործունեության կարևորագույն ուղղություններից։

Ժողովականները հաստատել են, որ Հայաստանի իշխանությունների մի շարք դիրքորոշումները հաճախ օգտագործվում են ադրբեջանաթուրքական պետական շրջանակների և լոբբիստների կողմից՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքներին հակազդելու համար։ Դրանք օգտագործվում են նաև իրենց հակահայ հայացքներով հայտնի օտարազգի քաղաքական գործիչների կողմից։

Խորհրդաժողովի ընթացքում քննարկել են նաև ադրբեջանաթուրքական լոբբիստական կառույցների աշխատանքներին հակազդմանը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կարողականության շարունակական ընդլայնմանը երիտասարդության ներգրավմանը, համայնքային աշխատաներին ուղղված նախաձեռնություններ և ծրագրեր։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

16.10.2023 թ.

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից