Արտաքին 3 տարի առաջ - 12:53 15-10-2023

Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում

Իսրայելը թույլ կտա հումանիտար միջանցք բացել Գազայի հատվածի հարավում հոկտեմբերի 15-ի ժամը 11.00-ից 14.00-ն, հայտարարել Է Իսրայելի պաշտպանության բանակը X սոցցանցում:

«Գազա քաղաքի և Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներ, անցած օրերին մենք կոչ էինք անում Ձեզ տեղափոխվել հարավային գոտի ձեր անվտանգության համար: Մենք ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ Իսրայելի Պաշտպանության բանակը ժամը 11.00-ից 14.00-ն (Երևանի ժամանակով - խմբ.) այս ճանապարհի երկայնքով որևէ գործողություն չի իրականացնի: Խնդրում ենք այդ ընթացքում օգտվել Գազայի հատվածի հյուսիսային մասից հարավ տեղափոխվելու հնարավորությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Իսրայելի պաշտպանության բանակի էջում:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից Իսրայելի վրա հարձակման սկսվելուց հետո յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում