Ներքին 2 տարի առաջ - 15:30 14-10-2023

Հակարիի անցակետում ադրբեջանցին երեխայիս ձեռքից կուրտկան խլեց ու շպրտեց․ արցախցի

Այս պահի դրությամբ Շիրակի մարզում Արցախից բռնի տեղահանված մոտ 4000 մարդ է ապաստանել։ Նրանց մի մասը վարձով բնակարան է գտել, որոշներն էլ դեռևս շարունակում են հյուրանոցներում մնալ։ Բնակարանների բարձր վարձերի ֆոնին, Արցախից բռնի տեղահանվածների համար մյուս կարևոր խնդիրը տաք հագուստներն են, վերմակները, բարձերը, ինչպես նաև կոմունալ ծախսերը։

Ստեփանակերտից բռնի տեղահանված Էռնա Հարությունյանը Գյումրիի բազմաբնակարան շենքերից մեկում է բնակարան վարձակալել։ 9 հոգանոց ընտանիքը 2 սենյականոց բնակարանի համար 150.000 դրամ է վճարում։

«Մեկ ամսվանը արդեն վճարել ենք, բայց թե մյուս ամիս ինչ կլինի, դա արդեն չգիտենք։ Էն որ ասում են՝ ծակ գրպանով ենք Արցախից դուրս եկել․ ոչինչ չկարողացանք վերցնել։ Ես չգիտեմ՝ մենք ձմռանը ինչ ենք անելու, ո՛չ տաք հագուստ ունենք, ո՛չ տաք վերմակներ։ Բախտներս բերել է, որ այս բնակարանը արևակող է, բայց աչքդ փակես-բացես ձմեռը կգա, պիտի կոմունալ մուծես։ Չգիտեմ ինչ է լինելու, անորոշ ապագայով ենք եկել Հայաստան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է արցախցի կինը։

Էռնան ասում է՝ սննդի կարիք չունեն, որովհետև շաբաթը մեկ տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից տրամադրվում է։

Լիրա Ստեփնայանի ընտանիքն էլ Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է տեղահանվել, նրանց բազմանդամ ընտանիքն էլ մահճակալների կարիք ունի։

«Տանը ընդամենը 2 մահճակալ կա, իսկ մենք 9 հոգի ենք, ստիպված դոշակները գետին ենք փռում, կեսս էդտեղ ենք քնում։ Նայում եմ, թե ինչ եմ կորցրել, ինչ եմ թողել Արցախի սարերի հետևում, բերանս չի բացվում, որ խոսեմ։ Մեզ օգնում են, ով ինչով կարողանում է։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ էինք Հայաստան եկել, Աբովյանում էինք մնում, էլի շատ լավ էին ընդունել, բայց էս գաղթականի կյանք է, այսօր Գյումրիում ես, վաղը Երևանում, մյուս օրը չգիտես՝ որտեղ»,- պատմում է արցախցի կինը։

38-ամյա Վալերիա Զաքարյանը պատմում է.

«Արդեն տնից դուրս էինք գալիս, Դավիթս իր սիրած կուրտկան վերցրեց պինդ պահել էր, որ Հայաստան բերի։ Ես էլ մի քանի կտոր շոր հասցրի վերցնել, դակումենտներս։ Երեխաս կուրտկան ձիգ-ձիգ պահել էր, Հակարիի անցակետում ադրբեջանցին էդքան ցելոֆանների մեջ երեխայիս ձեռքի պարկը խլեց ու շպրտեց։ Պարկի հետ երեխայիս ուրախությունն ու ժպիտը կորավ»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով