Մամուլ 2 տարի առաջ - 08:45 14-10-2023

Որքան ունեցվածք ունի իշխանափոխությունից հետո իր պաշտոնին մնացած պաշտոնյան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունիսին։ Նա այն պաշտոնյաներից է, որ, թեեւ եղավ իշխանափոխություն, եւ փոփոխվեց ամբողջ կառավարական համակարգը, նա, միեւնույնն է, մնաց նույն ոլորտում եւ չընկավ ոլորտից ոլորտ։

Նա իր կարիերան սկսել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մեթոդաբանության եւ տեղեկատվության վարչության ուղղակի հարկերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնից։ Աստիճանաբար բարձրացել է, բաժնի պետ է դարձել, ապա մնալով նույն ոլորտում՝ աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարության վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Փոխնախագահը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում եւ ավտոտնակ, որոնք ժառանգություն է ստացել, սակայն ումից՝ Մանուկյանը չի նշել։

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մանուկյանն ունի նաեւ հիփոթեքով բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 486 հազար դրամ։ Մանուկյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմել են 28 մլն 217 հազար դրամ, որը «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ից է։ Նրա բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 272 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն 50 հազար դրամ եւ 450 դոլար։

ՊԵԿ փոխնախագահի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 30 մլն 432 հազար դրամ, որից 17 մլն 193 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՊԵԿ-ից, նա նաեւ 887 հազար դրամ է ստացել կրկին ՊԵԿ-ից, ըստ երեւույթին, բնակարանի հիփոթեքը մարելու համար։ Նրա եկամուտների մյուս մասը եղել են վարկերը։

Ըստ հայտարարագրի՝ Մանուկյանը 11 հազար 500 դոլար հատկացրել է նվիրատվությանը, իսկ դստեր՝ Քնարիկ Մանուկյանի հայտարարագրից էլ հասկանում ենք, որ հենց իրեն էլ փոխանցված է այդ նվիրատվությունը։ Արթուր Մանուկյանը հանդիսանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահը։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը