Ներքին 2 տարի առաջ - 10:50 10-10-2023

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել ԼՂ բնակչին

Ներկայումս Լեռնային Ղարաբաղի բնակիչը զորակազմի բժշկական ջոկատի մասնագետների հսկողության տակ է։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակչին, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Օգնության համար դիմած տեղի բնակիչը եկել էր ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտու պահակակետերից մեկը, այնուհետև տեղափոխվել է խաղաղապահների հիմնական ճամբար, որտեղ նրան որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ներկայումս նա ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի բժիշկ-մասնագետների հսկողության տակ է` նրա վերականգնման վերաբերյալ հետագա որոշում կայացնելու համար:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան