Երևան +13°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:25 29-08-2023

Ասկերանի վարչակազմի ղեկավարը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ

Արցախցի ակտիվիստ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։

Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։

Մենք մնում ենք այստեղ։

Այս պահին վրան ենք տեղադրում»։