Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 09:42 03-10-2023

Արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են գեներացնում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին տեղեկատվական իշխանության հետ ուղղակիորեն ասոցացվող տարբեր հարթակներ և անհատ օգտատերեր ակնհայտ ցուցումով հակաարցախյան արշավներ են իրականացնում։ Նպատակը արցախցիների նկատմամբ ատելության քարոզի գեներացիան է, ինչպես նաև նրանց հասցեին վիրավորական թեզերի տիրաժավորման գործընթացը։ Թերթի տեղեկություններով, վերևից իջած «շրջաբերականով» նախատեսված է ինտենսիվ շրջանառության մեջ դնել 4-5 հիմնական թեզ, որոնք չենք մեջբերի՝ հավել յալ չտարածելու նպատակով։

Մյուս կարևոր բաղադրիչներից է արցախցիների «աչքը վախեցնելը», որպեսզի հանրահավաքներին և իշխանությունների դեմ ուղղված ակցիաների չմասնակցեն: Իշխանությունները, գիտակցելով, որ 100 հազարից ավելի մեր հայրենակիցները հիանալի հասկանում են, որ հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մեղքով են վտարանդի դարձել, փորձում են տեղեկատվական «ուտկա» նետել, թե պետության կողմից տրվող օգնությունից ու գումարից կզրկվեն, եթե հանրահավաքների մասնակցեն։ Այս արշավում ներգրավված են նաև պաշտոնյաներ:
Զուգահեռ՝ արցախցիներին տրվող աջակցության ծրագրերը փորձում են որպես լավություն ներկայացնել:

Սոցցանցերում արդեն իսկ հազարավոր օգտատերեր իրենց զայրույթն են արտահայտել նման զազրելի պահվածքի համար՝ հատուկ շեշտելով, որ այդ գումարները ո՛չ Նիկոլինն են, ո՛չ էլ ՔՊ-ինը: Դրանք մեր՝ հարկատուներիս գումարներն են, որ տրվում են բացառապես պետության, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ