Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 24-01-2023

«Նոստալջիկ» քողով համակեցության քարոզ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Տևական ժամանակ է, ինչ երկրում ստեղծված ընդհանուր իրավիճակի ֆոնին իշխանությանը սպասարկող որոշ շրջանակներ յուրատեսակ քարոզչական գործընթաց են իրականացնում՝ այն մատուցելով «սիրուն» փաթեթավորմամբ։ Մասնավորաբար, առաջին հայացքից «անշառ» կոնտենտով ադրբեջանցիների հետ համակեցության քարոզ են իրականացնում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, տվյալ շրջանակների առջև խնդիր է դրված համակեցության թեման նորից դարձնել օրակարգային, ավելին՝ հնարավորինս ակտիվացնել մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու գործիքակազմը, սակայն ոչ թե ագրեսիվ մեթոդներով, այլ զգացմունքների, հիշողությունների վրա ազդելու միջոցով։

Ըստ այդմ, նախատեսվում են տարբեր տեսաֆիլմեր, փոքրիկ պատմություններ, որոնք տասնամյակների խորքից կներկայացնեն «հարևանների» հետ կապերը. նպատակն է իբր «նոստալջիկ» ֆոն ապահովել և աստիճանաբար զարգացնել համակեցության հնարավորության գաղափարները: Ի դեպ, ըստ նախնական ուսումնասիրությունների, գործընթացը, կարծես, սկսվել է» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները