Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 7 ամիս առաջ - 16:00 02-10-2023

Ալիևը դեմ չի լինի ՌԴ-ի հետ շահավետ առևտուր անելուն՝ խաղաղապահների մնալու դիմաց

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին ՄԱԿ-ի առաքելությունը Ակնա-Ստեփանակերտ ավտոճանապարհով ժամանել է Արցախ։ Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։

Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքներն այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին Արցախի նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով տեղի բնակչության մեծ մասը արդեն բռնագաղթել է Հայաստան, և Արցախի 120 հազար բնակչության շատ չնչին մասն է այնտեղ մնացել։

Միևնույն ժամանակ նախօրեին հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Արցախում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել։ Այս հայտարարությունն առաջացրել էր հայ հասակության դժգոհությունը և ծաղրը, քանի որ, ըստ էության, Ադրբեջանն այլևս հրադադարի ռեժիմը խախտելու պատճառ չունի, իսկ ՌԴ-ի ՊՆ-ի կողմից նման հայտարարություն է տարածվում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ի կողմից առաքելություն գործուղելու նպատակը Ռուսաստանի խաղաղապահ առաքելության չեզոքացումն է, կա՜մ դիրքերի էական թուլացումն, իմաստազրկումը, կա՜մ դրա արձանագրմանը հասնելու ցանկությունը։

Հարցին, թե ինչո՞ւ ներկայումս Ալիևը թույլ տվեց առաքելության մուտքն Արցախ, երբ տևական ժամանակ արգելում էր նմանատիպ առաքելությունների մուտքը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ալիևն իր գլխավոր խնդիրը՝ Արցախի հայաթափումը, լուծել է, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը նրան հնարավորություն է տալիս մի կողմից արևմուտքի հետ քաղաքական պայմանավորվածությունների հասնել և չեզոքացնել այն իրողությունը, որ Արցախի հայաթափումը կարող են օգտագործել իր դեմ, իսկ մյուս կողմից լուծել ՌԴ-ի ներկայությունը և ունեցած ազդեցությունը թուլացնելու խնդիրը։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանն ամենևին դեմ չի լինի, եթե Ռուսաստանը որևէ կերպ ներկայություն չունենա այսպես ասած իր տարածքում, ինչպես նաև ստեղծել մի իրավիճակ, երբ կարող է բավական շահավետ առևտուր անել նաև ՌԴ-ի հետ, եթե հնարավոր լինի որևէ կերպ պայմանավորվել Արցախում իր ներկայությունը պահպանելու հարցում։

«‎Ալիևի համար ներկայումս ՄԱԿ առաքելությունը ստեղծում է երկուստեք առևտրի մի նոր հնարավորություն։ Նաև սա է պատճառը, որ նա գնացել է համաձայնության, որովհետև մինչև դա մենք տեսնում էնք, որ նա ո՜չ Միացյալ Նահանգները և մյուս խոշոր արևմտյան դերակատարները ցանկություն էին արտահայտում ներկա գտնվել Արցախում, և ո՜չ էլ Ալիևն էր այդ գաղափարին, կամ մտքին կողմ արտահայտվում։ Բայց տեղի ունեցավ սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան և հետագայում հայաթափումը, իսկ հիմա հանկարծ ՄԱԿ-ն ու միջազգային այլ խոշոր դերակատարներ ցանկություն հայտնեցին անպայման ներկա գտնվել Արցախում, և Ալիևն էլ իր համաձայնությամբ բավարարեց այդ ցանկությունը»,- նշում է նա։

Անդրադառնալով Արցախի տարածքում Ռուսաստանի խաղաղապահ ներկայության հիմնավորումանը, երբ արդեն այնտեղ չի մնացել բնակչություն, ում անվտանգությունն անհրաժեշտ է պաշտպանել՝ Հակոբ Բադալյանը նշեց, որ պետք է տեսնել, թե ինչ փաստարկներ կներկայացնի Մոսկվան։ Նրա խոսքով ներկայումս կա երկու տարբերակ․ Ռուսաստանը որևէ կերպ պետք է փորձի ապահովել իր ներկայության շարունակությունը, անգամ փոքրաթիվ հայերի մնալու միջոցով, նույնիսկ եթե այդ թիվը չափազանց փոքր է և հաշվվում է ոչ թե հազարներով, այլ հարյուրներով, իսկ եթե դիտարկենք, որ Ռուսաստանը կարող է դիտարկել Արցախից դուրս գալու հնարավորությունը, ապա դա կարող է անել դրա դիմաց շատ ավելի նշանակալի քաղաքական գին ստանալով․ «‎Այստեղ իրավիճակը տեղափոխվում է նոր քաղաքական սակարկությունների դաշտ՝ Ադրբեջան-Արևմուտք-ՌԴ-Թուրքիա, և իմ գնահատմամբ՝ այս իմաստով հետագա զարգացումները կախված են լինելու այդ սակարկություններից»։

Ինչ վերաբերվում է նախօրեին Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությանը, որում նշվել էր, որ Արցախում հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել, քաղաքական մեկնաբանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Ռուսաստանն առայժմ շարունակում է գործել իր խաղաղապահ մանդատի այն տրամաբանության, կամ չակերտավոր փիլիսոփայության շրջանակներում, որն ամրագրված է եղել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Բադալյանը հավելեց՝ ՌԴ-ն փորձում է այդ տրամաբանությունը շեշտադրելով ցույց տալ, որ գոնե առայժմ, կարծես թե, դրանք չեն ներառում Ադրբեջանից դուրս գալու տարբերակ և հետևաբար հրադադարի ռեժիմի, կամ ամփոփագրերի ներկայացումը շարունակում են դիտարկել այդ նույն տրամաբանության շրջանակներում՝ անկախ այն բանից, որ Արցախից դուրս է եկել ավելի քան 100 հազար բնակչություն։

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ