Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:43 30-09-2023

Բաղրամյան 26-ի նյարդերը չեն դիմանում

Իշխանությունների կողմից կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքը հերթական մանիպուլյատիվ գրառումն է կատարել, որտեղ մասնակի անդրադարձել է ՀՅԴ-ական գործչին պատկանող Ծովասար հյուրանոցի վերաբերյալ Oragir.News-ի հոդվածին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, համացանցում լուրեր էին տարածվել, թե ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող Ծովասար հյուրանոցը հրաժարվել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենաիցներին կացարաններով ապահովել։

Ծովասար հյուրանոցից Oragir.News-ի հետ զրույցում պարզաբանել էին, որ նման որոշումը կապված է եղել սեզոնայնությամբ, քանի որ հոկտեմբերի 1-ից հյուրանոցը փակվում է՝ ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով։ Հյուրանոցից նաև հայտնել էին, որ իրենց դիմած բոլոր արցախցիներին տեղավորել են Դիլիջանի և Ծաղկաձորի իրենց գործընկերների հյուրանոցներում։

Ճշտող հարցին՝ եթե պետությունը վճարի արցախցիների մնալու համար, հյուրանոցը այդ ժամանակ էլ չի՞ ընդունի նրանց, հաստատությունից պատասխանել էին․ «Կարծում եմ՝ ոչ, կքննարկենք, եթե այլ իրավիճակներ կլինեն, մենք մեզ դիմող անձանց համարները հավաքագրում ենք, կտեղեկացնենք»։

Բաղրամյան 26-ի տարածած հայտարարությունից դուրս է մնացել «Ծովասար» հյուրանոցի այն պարզաբանումը, որ նշված անձանց տեղավորել են գործընկերների հյուրանոցներում։ Ուստի սա ցույց է տալիս, որ սա Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը անաչառ չէ,այն ոչ թե տեղեկատվության աղբյուր է, այլ՝ իշխանական քարոզչամեքենա։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է