Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը հաճախ հայտարարում է, թե, իբր Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, իրականում է սարսափում է ցույցերից, քանի որ սեփական փորձից շատ լավ գիտի, թե դրանք ինչի կարող են հանգեցնել։ Իշխանություններն էլ ավելի են սարսափում այն մտքից, որ Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները, ովքեր կորցրել են իրենք տները և հրաշքով փրկվել ցեղասպանությունից, կարող են միանալ մասնակցել ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներին։
Մասնավորապես Սուրենավանի գյուղապետ Անի Վարդազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «այն Արցախցին, որը կմասնակցի ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններց»։ Վերջինս ավելի ուշ հանրային պարսավանքի ենթարկվելուց հետո հեռացրել էր գրառումը, կամ անհասանելի դարձրել այն, սակայն այն արդեն տարածվել էր լրատվամիջոցներում։
Միևնույն ժամանակ արցախցիների բոլոր խմբերում տարբեր գրառումներ են հայտնվում առ այն, որ մեր հայրենակիցները չմասնակցեն ցույցերին՝ այլապես նրանք կզրկվեն բոլոր տեսակի օգնություններից։
Նիկոլ Փաշինյանի աջակից, արցախցի բլոգեր Ռոման Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարել է, թե, իբր արցախցիները պետք է շնորհակալ լինեն միայն Հայաստանին։ Նրա խոսքով՝ «իրենք (արցախցիները-խմբ) պետք է շնորհակալ լինեն միայն Հայաստանին, քանի որ իրենք թալանել են Հայաստանը, սակայն վերջինս իրենց այսքան ջերմ է ընդունում»։