Երևան +11°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 16:25 29-09-2023

«100 տուն Արցախում» նախագծով քանի՞ տուն հասցրին կառուցել 

2021 թվականի հունիսի 5-ին հայտարարվեց «100 տուն Արցախում» Առաջին ալիքի «Ապրելու Արցախ» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրի մեկնարկի մասին։ Նպատակը Ասկերանի շրջանում նոր բնակավայրի կառուցումն էր ՝ Արցախից տեղահանված ընտանիքներին նոր տներով ապահովելու նպատակով։
Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արդեն 1700 ընտանիք օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։ Ծրագրի դիմումատուները Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում ապահովվում են վերանորոգված ու կահավորված բնակարանով։

Հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները:

Ըստ աղբյուրի՝ նշված 6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, «Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները, որոնք և այլ նվիրատուներ մասնակցություն են ունեցել նաև տների բակերում անասնագոմերի կառուցմանը և ընտանիքներին անասնագլխաքանակի հատկացմանը:

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն էլ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ երեք տարվա ընթացքում Արցախում առնվազն 6 հազար բնակարան է կառուցվելու։ Խանումյանի խոսքով՝ նման քանակի բնակարանները, սակայն, ամբողջովին չեն լուծում շուրջ 38 հազար տեղահանված արցախցների կամ մոտ 9.5 հազար ընտանիքների կարիքները։
Ուստի, իրականացվելու են բնակարանաշինության այլ ծրագրեր։

Նա ընդգծել էր, որ պայմանագրերով, թե՛ Ստեփանակերտում, թե՛ շրջաններում ընդհանուր 3․500-ի չափ ընտանիք ապրում է վարձակալվող բնակարաններում՝ պետության հաշվին։ Տեղահանված 38․000 բնակչից մոտավորապես 15․000-ը Արցախում են բնակվում և 23․000-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։
Դիտարկմանը՝ մարտի վերջին Երևանում կայացավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը և այդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 110 միլիարդ դրամ է ուղղվելու Արցախում բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագրեր իրականացնելու համար։ Որքա՞ն բնակարան է կառուցվելու այս միջոցների հաշվին, Խանումյանը պատասխանել է․ «Նախատեսվում է, որ ընդհանուր 3 տարվա ընթացքում առնվազն 6․000 բնակարան կկառուցվի։ Հույս ունեմ՝ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում մի քանի 100 բնակարան Ստեփանակերտում, որ դեռ պատերազմից առաջ էլ կառուցվում էին շենքերը, կավարտվեն և հարյուրավոր ընտանիքներ կտեղավորվեն, որը մի քիչ կթեթևացնի հոգսը, և հույս ունեմ, որ այս տարվա ընթացքում 2․500-ի կարգի բնակարան, թե՛ գյուղերում հիմնանորոգվող բնակֆոնդին է վերաբերվում, թե՛ Ռուսաստանի կողմից տրամադրվելիք 1000 հավաքովի տներն է վերաբերվում, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ձեր նշած 110 միլիարդ դրամի ծրագրին է վերաբերվում էս տարվա չափաբաժիններին, կկարողանանք տեղավորել և մյուս տարիներին, հաշվի առնելով շինարարության տեմպերը, ընթացքը, քնաի որ տենդերները հիմնադրամի կողմից նոր են սկսվել հայտարարվել և հիմնական շինարարությունը դեռևս առջևում է, տեղի կունենան։ Այս ամիսներին փոքրիկ ծրագրեր են արվել հրետակոծությունից տուժած բնակֆոնդը վերականգնելու, որոշակի չօգտագործվող, վատ վիճակում գտնվող բնակֆոնդ նորոգելու հետ կապված։ Հետևաբար այդ 110 միլիարդը մոտ 6․000 տան մասին է խոսքը»։

Oragir.News-ը նախագծի հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանից փորձեց ճշտել, թե քանի՞ տուն կարողացան կառուցել, որքա՞ն գումար է մնացել, վերջինը պատասխանեց․ «Ընդհանուր մոտ 20 տուն կառուցվեց։ Ինչ գումար արդեն հատկացվել էր՝ ծախսվել է։ Ինչ հավաքվել էր՝ ծախսվել է»։

Հարցին, թե ընդհանուր որքա՞ն գումար է հավաքվել, վերջինը արձագանքեց․ «Չեմ հիշում, հիմա շատ զբաղված եմ։ Մի տարի է, շրջափակման ընթացքում ոչ մի բան չի արվել, որովհետև շինանյութ հնարավոր չէր տեղափոխել։ Տներ, բազմաբնակարան շենքեր էին կառուցվում և կառուցվելու՝ մի մասը Համահայկական հիմանդրամի, մյուս մասն էլ Արցախի բյուջեով։ Մոտ 3000 տուն ընթացքի մեջ էր»։

www.apreluartsakh.am կայքից տեղեկանում ենք, որ հավաքվել է շուրջ 169․246․305․169․246 դրամ։

Ցավոք, հերթական անհեռատես քայլի հետևանքով թեկուզև 20 տուն սարքեցինք, բայց դա ևս բաժին հասավ թշնամուն։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ