Երևան +21°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:41 16-08-2022

Արդարադատության նախարարությունը նախագծով առաջարկում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «Պրոբացիայի ծառայության մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարի տեղակալ Արփի Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել Պրոբացիայի ծառայության կարգավիճակը, անցում կատարել քաղաքացիական ծառայությունից պետական ծառայության հատուկ տեսակի, ծառայության կազմակերպման տեսանկյունից ապահովել հակակշիռների և զսպումների մեխանիզմները, բարձրացնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները՝ այդպիսով որակյալ նախադրյալներ ստեղծելով հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման, վերասոցիալականացման քաղաքականության արմատավորման համար։

«Սիրով պատրաստ ենք քննարկել նախագծերի փաթեթի վերաբերյալ ցանկացած առաջարկ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սարգսյանը:

Ձեզ գուցե հետաքրքրի