Արտաքին 3 տարի առաջ - 11:35 28-09-2023

Մենք ոչ ոքի չենք միացել․ Իզաբելլա Աբգարյանը պարզաբանել է

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քանի որ երեկվանից հայտնի ուժերը, տեղի ունեցողը մանիպուլացնելով, փորձում են ներկայացնել, թե մենք միացել ենք Մայր Հայաստանին, ուզում եմ պարզաբանել, թե ինչ է տեղի ունեցել:

Մենք ոչ ոքի չենք միացել

Մենք ոչ իշխանական ուժերին ասել ենք, որ դաշինքի չենք գնում, եթե իրոք ձեր նպատակը ՔՊին Երևանում վերարտադրվել չթողնելն է, քվեարկեք մեր օգտին:

Մայր Հայաստանը հայտնել է, որ պատրաստ է և պաշտոնների պահանջ չունի:

Այս ուժի միակ պահանջն էր, որ մենք հայտարարենք, որ մենք ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Հայաստանում իշխանափոխության կողմնակից ենք:
Մենք ասել ենք ԱՅՈ, իհարկե ուզում ենք ամբողջությամբ իշխանափոխություն՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

Հանրային ձայնը պաշտոնի պայման է դրել: Ասել ենք, որ պաշտոնը մրցութային է, չենք կարող նշանակել, բայց ավագանին կարող է քննիչ հանձնաժողով ձևավորել, որն էլ իրենց ներկայացուցիչը կղեկավարի՝ ունենալով հնարավորություն ստանալ ցանկացած փաստաթուղթ, իրականացնել ցանկացած հետաքննություն:

Մեր այս առաջարկը երեկ, ըստ էության, մերժվեց: Եղավ այլ առաջարկ:

Հ.գ. հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ վարում են բոլոր նրանք, որոնք սրում են իրավիճակը, նման կեղծ հանրային կարծիք ստեղծում, բոլորին բոլորի դեմ թշնամացնում, վհուկների որս անում՝ ով իշխանությունների հետ չէ, բոլորին ագենտ հռչակելով:

Իրավիճակի՝ ժողովրդավար, լեգիտիմ և ՀՀ Սահմանադրությանը համահունչ հանգուցալուծման, Երևանի կառավարումը պարալիզացվելուց փրկելու մեր ջանքերին նման ձևով հակազդողները պատասխանատու են լինելու Երևանի կառավարման ճգնաժամի համար»:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը