Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:45 23-09-2023

Արցախում մարդիկ հուղարկավորում են իրենց հարազատներին՝ չիմանալով կարող են արդյոք մի քանի օր հետո այցելել նրանց շիրիմներին. արցախցի

Արցախցի Էլինա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախում մարդիկ հուղարկավորում են իրենց երեխաներին/ամուսիններին/հայրերին և մնացած հարազատներին չիմանալով, կարող են արդյոք մի քանի օր հետո այցելել նրանց շիրիմներին։

Արցախի գյուղերում մարդիկ տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին, որովհետև տարհանվում էին և պետք էր իրենք գոնե փրկվեին։

Արցախում մարդիկ իրենց հարազատ զոհված հերոսների նկարները հեռացրել են զոհվածների հուշահամալիրից, որ թորքը չպղծի։

Արցախում շատ մարդիկ անտեղյակ են սեփական երեխաներից, հարազատներից, ամեն օր հույսով սպասում են` հեսա կզանգեն, կգան, կհասնեն...

Սառնաղբյուր գյուղի գյուղապետը գյուղի երեխաներին տարհանեց, իսկ սեփական երեխան զոհվեց...
Արցախում մայրը կորցրեց մի զավակին, մյուսին ծանր վիրավոր հասցրեց հիվանդանոց, երրորդից տեղեկություն չկա...

Արցախում ընտանիքները վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ են տարհանվում իրենց տներից, կորցնում ամեն ինչ...

Արցախում երեխաները սառը գետնին են քնում, սպասելով հրաշքի, որ գոնե կփրկեն իրենց...

Արցախի դիահերձարանները լեփ֊լեցուն են, իսկ լույս չլինելու պատճառով դիակները շուտ են հողին հանձնում, պահելու անհնարինության հետևանքով...

Արցախի երեխաներից շատերը անհայտ կորած են, իսկ ծնողները տարհանման եզրին, պիտի տարհանվեն չիմանալով ոչ մի տեղեկություն սեփական երեխաների մասին։

Արցախում սով է, սովորական հացի խնդիր, ուտելիք պատրաստում են բակում, փայտե վառարանների վրա...
Արցախում ողբերգություն է, ցեղասպանություն, սպանդ, կոտորած...

Այս ամենը իրականացվում է ոչ թե միայն թուրքերի, այլ սեփական ՀԱՅ ժողովրդի ձեռքերով, «հայ» ղեկավարության համաձայնությամբ։

Մի գիժ, հոգեկան հիվանդ, մի ամբողջ ազգի սարքեց խելագար...
Բայց դեռ շնչում ենք, կանգնած մեռել ենք ու շնչում ենք...»:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան