Ներքին 7 ամիս առաջ - 12:38 04-11-2025

Ծափաթաղում հուղարկավորում են փոքրիկ Տիգրանին

Ծափաթաղում այսօր կհուղարկավորեն երեք տարեկան Տիգրան Օգանեսովին, որը որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 27-ից։ Փոքրիկի մարմինը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխային խեղդել է հայրը, ապա երեխայի մարմինը թաքցրել գյուղի տարբեր հատվածներում։ Նշենք, որ երեխայի հայրն արդեն իսկ կալանավորված է։

Այսօր՝ փոքրիկի հուղարկավորությունից հետո նաև գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու հարցը, գրում է mediahub.am-ը։

Ամենից շատ դիտված