Ներքին 3 տարի առաջ - 19:59 21-09-2023

Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է դուրս գա միայն գործողությունների կոչերից. այլևս ոչ մի դատարկ հռետորաբանություն, մեզ կոնկրետ քայլեր են պետք: Ներկայում 120.000 հայեր գտնվում են ծանր իրավիճակում՝ հարյուրավոր սպանվածներով, վիրավորներով և անհայտ կորածներով: Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ: Մեր ժողովրդին անհրաժեշտ է օգտվել այնպիսի հիմնական դրույթներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, բժիշկները և հոգեբանները:

Մենք պետք է տեսնենք միջազգային հանրության պարտավորությունը, ոչ թե անտարբերությունը: Ռուսական խաղաղապահ ուժերը խիստ սահմանափակ են, և նույնիսկ նրանք կրակի տակ են հայտնվել մարդկանց օգնելու փորձի ժամանակ։

Եթե միջազգային հանրությունը շարունակի հանդես գալ միայն հայտարարություններով ու խնդրանքներով, ապա զանգվածային էթնիկ զտումների վտանգը անխուսափելիորեն կմեծանա։ Մենք խնդրում ենք ձեզ ցույց տալ, որ խոսքերը կշիռ ունեն, և որ ագրեսիան և ուժի կիրառումը չեն կարող հանգեցնել կայուն խաղաղության: Բռնապետերը պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկությանը իրենց հասցրած տառապանքների համար, և ատելությունը, որն ուղղված է ցանկացած էթնիկ խմբի, այս դեպքում՝ հայերի, անընդունելի է։ Հրամայական է, որ դուք քայլեր ձեռնարկեք հիմա»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը