Ներքին 3 տարի առաջ - 18:36 23-11-2022

Իմ Արցախ գալու պատճառը, ինչպես բազմիցս ասել եմ, ստեղծված ճգնաժամային իրավիճակն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող նախարարներն այսօր ազատվել են աշխատանքից: Նրանցից չորսը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ինչո՞ւ եմ այդպես որոշել:

Իմ Արցախ գալու պատճառը, ինչպես բազմիցս ասել եմ, ստեղծված ճգնաժամային իրավիճակն է:Իրավիճակն իսկապես չափազանց լուրջ է: Սա մեզնից պահանջում է բոլորովին նոր կառավարում, ոչ ստանդարտ լուծումներ, ճկունություն:

Ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր նախարարներին, որոնցից ոմանք պաշտոնն ստանձնել են հետպատերազմական բարդ շրջանում ու ամեն ինչ արել՝ այդ փուլը հաղթահարելու համար: Շնորհակալ եմ նրանց, գնահատում եմ նրանց անցած ճանապարհը: Վստահ եմ, որ նրանք պետք են լինելու Արցախին:

Ես խոսել եմ նաև բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների հետ և հանձնարարել, որ նրանք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց աշխատանքին՝ ապահովելով կառավարության գործունեության անխափանությունը։

Արդեն սկսել եմ քննարկումներ նոր նախարարների նշանակման հարցով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝ պրոֆեսիոնալիզմ, թիմային աշխատանք, թափանցիկություն, հետևողականություն ու կարգապահություն, ժողովրդին ծառայելու պատրաստականություն, պետական շահը նեղ անձնականից վեր դասելու գիտակցում և, իհարկե, ամենակարևորը՝ սեր ու նվիրվածություն հայրենիքի նկատմամբ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը