Արտաքին 3 տարի առաջ - 02:15 21-09-2023

Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց․ Ալիև

Այս ընթացքում՝ երեկ, այսօր, կարող եմ ասել, Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց, և մենք դա գնահատում ենք։ Մենք դա տեսնում ենք որպես կարևոր գործոն, և կարծում եմ, որ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ դիմելով ժողովրդին։

«Ուզում եմ հուսալ, որ մեր ձեռնարկած քայլերը և հակաահաբեկչական միջոցառումների արդյունքները մեզ թույլ կտան վերջապես վերացնել Հայաստանի կողմից պարտադրված խաղաղ բանակցությունների խոչընդոտը։ Սա Հարավային Կովկասում նոր իրականություն և երկարաժամկետ խաղաղություն կստեղծի։ Մենք պետք է այնպես անենք, որ մյուս կողմը ռեւանշիստական գաղափարներով չապրի, և նրանք պետք է այնպես անեն, որ մենք իրենց հողի վրա աչք չունենանք։ Մենք ճանաչում ենք նրանց տարածքային ամբողջականությունը և հայտարարել ենք դա, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք առաջարկում ենք, որ Հարավային Կովկասի երկրների ապագան հիմնված լինի խաղաղության, հանգստության և զարգացման վրա։ Այս տարածաշրջանը դարեր շարունակ եղել է վեճերի, պատերազմների ու արյունալի բախումների վայր։

Բավական է արդեն ։ Մենք պահանջում ենք սա, և ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ Հայաստանի երեկվա եւ այսօրվա դիրքորոշումը հույս է ներշնչում, որ այդ օրը հեռու չէ. Ադրբեջանն ու Հայաստանը կլուծեն իրենց միջև ծագած հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր։

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նաև ասեմ, որ նրանք, ովքեր մեզ արհամարհում են, մեր հողի վրա աչք ունեն եւ մեր հաջողությունները չեն մարսում, երբեք չպետք է մոռանան, որ երկաթե բռունցքը տեղում է»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի