Երևան +10°
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 00:42 20-09-2023

Մի՛ խփեք, տղերք․ բախում բերետավորների և ցուցարարների միջև

Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով հավաքը։ Ցուցարարները վրաններ են տեղադրել և նպատակ ունեն գիշերել Հանրապետության հրապարակում։

Բերետավորներն ու ոստիկանները խոչընդոտում են ցուցարարների ակցիան։ Նրանց միջև բախում տեղի ունեցավ։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Արցախի տարածքում։ Այս պահին հաղորդվում է 27 զոհի և 200 վիրավորի մասին։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ում՝ Կառավարության և ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվել են բողոքի ակցիաներ։ Լարված իրավիճակ է Հանրապետության հրապարակում։ Պայթյուն է հնչել։