Երևան +13°
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:55 16-09-2023

«Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվեցին օպերային բացօթյա երեկոները

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ «Օպերա գալա» ծրագրով Երևանում ամփոփվել են օպերային բացօթյա երեկոները:

Բեմում հայ և համաշխարհային օպերային աստղերն էին՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Մարգարիտա Գրիցկովան, Ազամատ Ժելտրգուզովը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի դիրիժորությամբ:

Նախագծի իրականացման համար աշխատել է շուրջ 600 հոգի: Մշակութային նախաձեռնության նպատակն էր հանրությանը մատուցել դասական երաժշտարվեստը: Ծրագիրը կարևոր է նաև իր կրթական ու սոցիալական նշանակությամբ: