Ներքին 2 տարի առաջ - 13:30 15-09-2023

Երևանի կառավարումը ինձ և իմ թիմին վստահելը լավագույն որոշումն է. Մանե Թանդիլյան

Երևանի կառավարումը ինձ և իմ թիմին վստահելը լավագույն որոշումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանը:

«Սիրելի երևանցիներ,

Երևանում մենք իրականացնելու ենք այս և մի շարք այլ կարևոր ծրագրեր, հետևաբար Երևանի կառավարումը ինձ և իմ թիմին վստահելը լավագույն որոշումն է։

«Ավտովթարներից 0 մահացություն՝ «Vision Zero» հայեցակարգի ներդրում»

Շենքերի ամրացում՝ նվազագույնը 9 բալ սեյսմակայունությամբ

Հանրային վայրերում թափառող կենդանիների բացառում

Պոլիկլինիկաների աշխատանքային ժամի երկարաձգում մինչև 20։00

20 հանրային անվճար բաց լողավազանների կառուցում

Կանգառներում, հանրային տարածքներում օդի մաքրման կայանների տեղադրում

Ճոպանուղու համակարգի կառուցում

Տրանսպորտի սպասման առավելագույն ժամանակը՝ 8 րոպե, կանգառների հեռավորությունը՝ առավելագույնը 600 մ

Սեփական տների բնակելի հատվածներում, շենքերի բակերում բազմաբնակարան նոր շենքերի կառուցման արգելում

15 րոպե քայլելու հասանելիությամբ պոլիկլինիկաներ, դպրոցներ և մանկապարտեզներ

Մանկապարտեզների աշխատաժամանակի ավելացում մինչև 20։00, հերթագրում՝ առավելագույնը 2 ամիս

Շենքերում և բակերում ամենօրյա մաքրության իրականացում

Համատիրության վճարների վերացում

Մենք գիտենք ինչպես»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից