Ներքին 3 տարի առաջ - 21:10 13-09-2023

Օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շուրջ 6 ամիս է՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է: Այս ընթացքում իրավապահներն ինչ հեքիաթ ասես պատմեցին, իշխանական քարոզիչներն ինչ հիմարություն ասես բրթեցին, իսկ տակը բան չկա:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպման էի գնացել գեներալի հետ:

0 ռեակցիա իշխանական մանր-մունր ժուլիկություններին և պարզ ճշմարտություններ գեներալին բանտ ուղարկողների հասցեին:

Նույն վայրում նաև առիթ ունեցա հանդիպելու 1.9 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ում գործը ևս դասագրքային անարդարության մասին է:

Մեր հերոս նահատակներից` Մխիթար Գալեյանի հոր` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց, որովհետև նրան անազատության ուղարկող դատավորը հատուկ վտանգավոր անձ է համարում ընդդիմադիր պատգամավորներին և նրա մոտ նույնիսկ մեր այցերն են սահմանափակված:

Թե բա` մենք ոչ մի բանից չենք վախենում. դե օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը