Ներքին 2 տարի առաջ - 17:34 12-09-2023

Հայաստանը միշտ հավատարիմ է եղել և մնում ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը. Արմեն Խաչատրյան

Սեպտեմբերի 1-6-ը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների արտագնա նիստին և ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժություններին (զորավարժություններին ՀՀ զինված ուժերը չեն մասնակցել):

Օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ ի թիվս այլ հարցերի, Ա.Խաչատրյանն իր ելույթում ներկայացրել է առաջնային կարևորության հետևյալ խնդիրները.

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ծագած մարդասիրական ճգնաժամը:
Ադրբեջանի կողմից ապատեղեկատվությունների տարածումը, ինչը հող է նախապատրաստում վերջինիս հետագա ագրեսիվ գործողությունների համար և շեղում միազգային հանրության ուշադրությունն Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամից։
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության թիրախավորումն ու բերքահավաքի աշխատանքները խոչընդոտելը։
Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու Հայաստանի Հանրապետության առաջարկն ու Ադրբեջանի շարունակվող ապակառուցողական գործողությունները։
30 տարվա ընդմիջումից հետո գործարկված Կապանի օդանավակայանի նկատմամբ Ադրբեջանի ահաբեկչական բնույթի գործողությունները, որոնք սպառնում են քաղաքացիական անձանց կյանքին և կայունությանը։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակումը Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ գյուղերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել է 2 զոհ և 3 վիրավոր։
Հայաստանը միշտ հավատարիմ է եղել և մնում միջազգային ստանձնած պարտավորությունների կատարմանը, հատկապես դաշնակից համարվող պետությունների նկատմամբ, միաժամանակ առաջնորդվելով ՀՀ ազգային և պետական շահերով, ակնկալում է համանման հավատարմության գործնականում դրսևորում կամ առնվազն սուվերենության և ազգային պետական շահերի հարգում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը