Ներքին 3 տարի առաջ - 20:15 11-09-2023

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Երևանի ընտրությունները փորձում է վերածել աշխարհաքաղաքական պայքարի․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանության օրնօրի գահավիժող վարկանիշը ոչ միայն ազդում է Տիգրան Ավինյանի և իր թիմի վարքագծի վրա, այլ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի։

Երևանի ընտրությունները համարելով քաղաքային ընտրություններ՝ իշխանությունը փորձեց «պայքարից հանել» ընտրությունների քաղաքական բաղադրիչը, սակայն ակնհայտ է, որ երևանցիները այս ընտրությունները դարձնելու են իշխանությունների անվստահության հանրաքվե՝ ոչ ասելով պարտվողականությանը, թուլությանը, երկիրը կործանման տանող քաղաքականությանը։

Տարբեր քարոզչական հնարքեր կիրառելով հանդերձ, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Երևանի ընտրությունները փորձում է վերածել աշխարհաքաղաքական պայքարի։

Երնեկ ձեզ, լրիվ պարապ եք․․․

Աշխարհն էլ բանուգործը թողած, սպասում է Երևանի ընտրություններին, երբ Հայաստանն եք վաղուց դարձրել մանրադրամ համաշխարհային քաղաքական թատերաբեմում։

Ողջ աշխարհը քննարկում է Հայաստանի հարցը առանց Հայաստան, երբ դուք կառչած ձեր առոթներից՝ զբաղվում եք իշխանությունը պահելով՝ անձնական վայելքների համար։

Օրնօրի բարդացող աշխարհաքաղաքական օրակարգում մենք ունենք ուժեղ պետության, գերտերությունների հետ վստահելի գործընկերային հարաբերություններ հաստատելու անհրաժեշտություն։
Իսկ այս պահին կարևոր է Երևանում իշխանազրկել ՔՊ-ին՝ հնարավորություն տալով շարունակելու ամբողջական իշխանափոխության ճանապարհը։

Իսկ ձեզ տեղեկացնում եմ՝ իշխանությունից հեռանալու եք ժողովրդի կողմից՝ ընտրությունների միջոցով։

Մենք գիտենք ինչպես»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով