Ուղիղ եթեր

Երբ մի տեղ 10 մլն դոլար կա, այնտեղ պետք է աչքերը շատ լինեն. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:41 07-09-2023
Կառավարության նիստին Էկոնոմիկայի նախարար Վահեն Քերոբյանը հայտարարեց, որ արտարժույթի շուկայում կատարվող փոփոխություններով պայմանավորված՝ խաղողի և կոնյակի արտահանումը դժվարացել է։

Նախարարի ներկայացմամբ՝ կոնյակի մթերման գործում առկա է «ավելի քիչ առաջարկ» խաղող մթերողների կողմից, որոնք նախապատրաստվել էին 65 հազար տոննա ավելի քիչ խաղող մթերել։

Վահան Քերոբյանի խոսքով՝ խնդիրը կարգավորելու համար մի քանի առաջակներ ունեն․ առաջարկում են, որ խաղողի մթերման հստակ գին սահմանվի՝ 1 կիլոգրամը 110 դրամից պակաս չընդունվի։ Ըստ նախարարի՝ սուբսիդավորում կտրամադրվի նաև մթերող ընկերություններին։

«1. Մենք, ինչպես նախորդ տարի, տրամադրում ենք բյուջետային երաշխիքներ խաղող մթերող ընկերությունների համար, որպեսզի իրենք կարողանան արագ և ավելի լավ պայմաններով վարկավորում ստանան և ավելի արագ վճարեն խաղողի մթերման դիմաց:

2. Մենք մտցրել ենք լրացուցիչ սուբսիդավորման գործիք մեծ քանակով խաղող մթերողների համար: 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար նախատեսել ենք լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում 1 կիլոգրամ խաղողի համար, իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար 50 դրամ խաղողի գնի սուբսիդավորում, որը պետք է թույլ տա, որ խաղող մթերողները լավ գնով մթերեն խաղողը և իրենց ապրանքի առումով մրցունակ լինեն արտաքին շուկաներում:

Մյուս գործիքը, որն այս տարի առաջին անգամ առաջարկում ենք կիրառել, խաղողի կոնյակի գնումն է պետական ընկերության կողմից, որը պետք է թույլ տա, որպեսզի մենք նախ հասկանանք, թե խաղողի արտահանման հետ կապված դժվարություններն ինչպիսին են, բայց նաև, մյուս կողմից, տանք լրացուցիչ դրամական հոսքեր խաղող մթերող ընկերություններին, որպեսզի իրենք կարողանան մթերման ամբողջ ծավալն իրականացնել: Այս գործողությունների համախմբությունը թույլ է տալիս վստահ լինել, որ մենք, առաջին, կապահովենք խաղողի ողջ ծավալով մթերումը, երկրորդ՝ կապահովենք նվազագույն 110 դրամ 1 կգ խաղողի համար գինը, ինչպես նաև կապահովենք այն, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց արտադրած ապրանքի համար»,- ասաց Քերոբյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց, որ իրենց նախնական գնահատականներով միայն 60000 տոննա խաղողն է, որ հայտնի չէ թե ովքեր են գնորդները: Նա նշեց, որ մթերմանը զուգահեռ իրականացվում է սպիրտի գնման և մթերողների վարկի սուբսիդավորման աջակցությունները: Փոխվարչապետը նշեց, որ կշռումներին հետևելու են մարզպետրանից և էկոնոմիկայի նախարարությունից ձևավորված դիտորդ հանձնաժողովները և հավելեց, որ եթե խախտում էլ արձանագրվի, ուրեմն՝ հանձնաժողովի աշխատակիցների թերացումն է եղել։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ իրավապահ համակարգից էլ լինեն հանձնաժողովներում և խաղողի կշռման գործընթացը տեսանկարահանվի․

«Չե՞նք կարող տեսախցիկ դնել, այս թվում տեսախցիկն ի՞նչ բարդ բան է, բոլորի ձեռքը տեսախցիկ կա»։

Հետո հետարքրվեց, թե խաղողի մթերման սուբիսդավորման ծրագիրն որքան է կազմում, վարչապետին հայտնեցին՝ 4 մլրդ դրամ։

«Երբ մի տեղ 10 մլն կա, պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային»,- եզրափակեց կառավարության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:40 Ձերբակալվել է Գյումրի ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի վարիչը
21:47 15 տարեկան էր, տանիքից է ընկել․ նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից
16:00 Հնարավոր է՝ տանիքից ընկել է ծառի վրա, ծառից էլ՝ ցած․ բնակիչները՝ Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին
23:36 Քիչ առաջ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց․ ԱԺ-ում առյուծ կտրողները սա կանտեսեն
22:30 Մի հատ սիգարետ, մի հատ էլ լուցկի եմ առնում, ու 5000-ը պրծավ․ հարցում
21:15 Ոչ թե հանել ենք, այլ իրենք են գնացել․ Գյումրիում համատարած ազատումներ են
21:01 Մնացել ենք 5-րդ դարում. Աննա Հակոբյանը շարունակում է «կրթել հասարակությանը»
14:33 Խաղահրապարակը քանդելիս վնասել են գազի խողովակները․ լարված իրավիճակ՝ Էրեբունի օդանավակայանի մոտ․ ՈւՂԻՂ
23:32 Փաստարկված խոսք, ու Նիկոլին ոչինչ չի մնում, քան հիստերիկանալ. այդ լաչառությունը փախուստ է
15:10 Ինչպես է Երևանում վերամբարձ կռունկից ավտոտնակն ընկնում և վնասում գազախողովակը. բացառիկ տեսանյութ