Ներքին 2 տարի առաջ - 20:31 02-09-2023

Իսկական հայը խաղաղություն չի մուրում, պարտադրում է․ Ավետիք Չալաբյան

Այս իրավիճակից պետք է լուծումներ գտնենք, հաջակցություն Արցախի ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

Մենք պետք է արժանի լինենք Արցախի մեր քույրերի ու եղբայրների պայքարին, ասաց նա՝ հիշեցնելով՝ Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, այսօր, սակայն, այդպես չէ։

«Այս իշխանությունները, դրա մանդատը չունենալով, հրաժարվեցին այդ երաշխավորությունից, Արցախը թողեցին մենակ, պաշարման մեջ՝ չունենալով դրա իրավունքը։ Մենք նրանց դրա իրավունքը չենք տվել։ Ոչ միայն նրանք, ովքեր նրանց չեն ընտրել, այլև նրանք, ովքեր նրանց ընտրել են»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Արցախը հանձնողը Հայաստանն էլ կհանձնի, այս հրապարակն էլ կհանձնի, խոսքը շարունակեց Ավետիք Չալաբյանը՝ մեկ այլ մտահոգիչ խնդիր էլ համարելով այն, որ հասարակության մի զանգված անտարբեր է Հայաստանում ու Արցախում տեղի ունեցողի նկատմամբ, սակայն հայի այդ տեսակը չի հաղթելու։
«Իսկական հայը կռվում է իր երկրի համար, իսկական հայը խաղաղությունը չի մուրում, իսկական հայը խաղաղությունը պարտադրում է»,- ընդգծեց Չալաբյանը՝ հավելելով, որ​​​​​պայքարը, որն ընթանում է բազմաթիվ ճակատներով, պետք է շարունակվի։
«Ճակատներից մեկը Հայաստանում է»,- ասաց Ավետիք Չալաբյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը